Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Տխրահռ­չակ ԱՐ­ԳԻՇ­ՏԻ ՔՅԱ­ՐԱ­ՄՅԱ­ՆԻ գլխա­վո­րած չի­րա­վա­պահ կա­ռույ­ցը զար­մա­նա­լի­ո­րեն կան­խա­տե­սե­լի է: Ռսի ա­սած` «опять двад­цать пять», և ինչ­պես տե­ղե­կա­նում ենք Ար­մեն Ա­շո­տյա­նի գրա­ռու­մից. «Նի­կո­լի կա­մա­կա­տար հան­դի­սա­ցող Քննչա­կան կո­մի­տեն նրա հրա­հան­գով կրկին խան­գա­րել է իմ գոր­ծուղ­մա­նը եւ մաս­նակ­ցու­թյա­նը Եվ­րո­պա­յի ա­մե­նա­խո­շոր եւ իշ­խող կու­սակ­ցու­թյան՝ ԵԺԿ-ի աշ­խա­տանք­նե­րին, այս ան­գամ՝ Հել­սին­կի­ում: Այն էլ՝ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի շուրջ այս սրվող եւ ա­հագ­նա­ցող զար­գա­ցում­նե­րի ըն­թաց­քում: Քիչ ա­ռաջ ԵԺԿ Գլխա­վոր քար­տու­ղար Թա­նա­սիս Բա­կո­լա­սը իր պաշ­տո­նա­կան է­ջում խիստ քննա­դա­տել է Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի այս ա­րար­քը: Նա, մաս­նա­վո­րա­պես, գրել է.«Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րու­թյա­նը կրկին մեր­ժել են ԵՄ այ­ցե­լե­լ եւ ԵԺԿ Քա­ղա­քա­կան վե­հա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լ: Մենք դա­տա­պար­տում ենք Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին խո­չըն­դոտ­ներ ստեղ­ծե­լու հա­մար եւ կոչ ենք ա­նում նրանց դա­դա­րել չա­րա­շա­հել ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը ընդ­դեմ քա­ղա­քա­կան օ­պո­նենտ­նե­րի»: Դե ինչ ա­սես, զար­մա­նա­լի է, որ բարձր տեխ­նո­լո­գի­ա­նե­րի դա­րաշր­ջա­նում, երբ ո­րև­է մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար ֆի­զի­կա­կան ներ­կա­յու­թյու­նը պար­տա­դիր չէ, «խա­փան­ման մի­ջոց» կի­րա­ռե­լով, փոր­ձում են խան­գա­րել ընդ­դի­մա­դիր գործ­չին: Ախր, ի­րա­կա­նում դա ըն­դա­մե­նը մանր կեղ­տո­տու­թյուն է, մո­տա­վո­րա­պես թա­նի մեջ ըն­կած ճան­ճի պես:

ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը վրդով­վել են Է­ռա­տո Ան­նա Հա­կո­բյա­նի մար­տի 8-ի զազ­րե­լի գրված­քից, ո­րով պնդում էր` իբր հա­յու­հին «ավան­դա­բար» կա­րող է երջանիկ լի­նել, մի­այն ե­թե ա­նա­ռակ է: Շա­տե­րը հա­մա­րե­ցին, որ Է­ռա­տոն պար­զա­պես բո­լո­րին իր ար­շի­նով է չա­փում, սա­կայն քա­ղա­քա­գետ ՍՏԵ­ՓԱՆ ԴԱ­ՆԻ­Ե­ԼՅԱ­ՆԸ մատ­նան­շում է դրա զար­մա­նա­լի աս­պեկ­տը. «Մարդ­կանց մտա­ծո­ղու­թյու­նը հատ­վա­ծա­կան է և չեն կա­րո­ղա­նում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շար­քե­րից հաս­կա­նալ դրանց մի­ա­վո­րող գի­ծը՝ տրա­մա­բա­նու­թյու­նը: Ան­նա Հա­կո­բյա­նի մար­տի 8-ի ա­սա­ծից շա­տե­րը շո­կի մեջ են հայտն­վել և այդ մտքե­րը փոր­ձում են անձ­նա­վո­րել, սա­կայն ի­րա­կա­նում դա 2018-ին իշ­խա­նու­թյան ե­կած խմբա­վոր­ման (և նրանց ե­տև­ում կանգ­նած­նե­րի) ուղ­ղորդ­ված քա­ղա­քա­կան գիծն է: Հա­կո­բյա­նի գրա­ծը պա­տա­հա­կա­նու­թյուն չէ, ոչ էլ մեկ ան­ձի ե­րև­ա­կա­յու­թյան ար­դյուն­քը, դա այս իշ­խա­նու­թյան գա­ղա­փա­րա­կան մա­նի­ֆեստն է, ու դեռ հարց է, թե այդ տեքս­տը ով է գրել, ու որ­տեղ է գրվել: Այդ ա­մե­նի մա­սին ես գրել եմ դե­ռևս ե­րե­քու­կես տա­րի ա­ռաջ, այդ ժա­մա­նակ դեռ ա­մեն ինչ պարզ էր ու հաս­կա­նա­լի»: Ա­յո՛, ա­նա­ռա­կու­թյու­նը սրանց մա­նի­ֆեստն է, և պար­զա­պես չի կա­րող գո­յու­թյուն ու­նե­նալ ՔՊ-ական, որն ա­նա­ռակ չէ:

Խուն­տան զար­մա­նա­լի­ո­րեն բնա­վո­րու­թյուն է դարձ­րել հա­յե­րի մուտ­քը Հա­յաս­տան ար­գե­լե­լը: Սկսե­ցին ֆրան­սա­հայ դաշ­նակ­ցա­կան­նե­րից, շա­րու­նա­կե­ցին ռու­սաս­տա­նաբ­նակ քա­ղա­քա­գետ Անդ­րա­նիկ Միհ­րա­նյա­նով, հի­մա էլ հեր­թը հա­սավ նա­և ՀՀ քա­ղա­քա­ցի­ու­թյուն ու­նե­ցող ռու­սաս­տա­նաբ­նակ հրա­տա­րա­կիչ Ա­ՐԱՄ ԳԱԲ­ՐԻ­Ե­ԼՅԱ­ՆՈ­ՎԻՆ: «Ես, ի­հար­կե, գի­տե­ի, որ Փա­շի­նյա­նը Բեթ­մե­նը չէ, բայց այն, որ նա այդ­քան ճղճիմ է ու վախ­կոտ, չէ­ի սպա­սում… Զուր չէ, որ նույ­նիսկ ու­ժա­յին­ներն են նրան թուրք Նի­կոլ ան­վա­նում... Նի­կոլ­նե­րը կգան ու կգնան: Ա­մեն ինչ լավ կլի­նի: Մի բան էլ, ես ՀՀ կա­ռա­վա­րու­թյան դեմ հայց կներ­կա­յաց­նեմ ու կստի­պեմ, որ ինձ Հա­յաս­տան թող­նեն: Չգի­տեմ՝ Փա­շի­նյա­նը գի­տի՞՝ ով է իր նա­խա­պա­պը. իմ նա­խա­պա­պը Տա­թև­ի ե­կե­ղե­ցու վա­նա­հայրն է ե­ղել: Եվ թափթ­փուկ­նե­րը չեն կա­րող ինձ զրկել իմ հոր հայ­րե­նի­քից»,- գրել է Գաբ­րի­ե­լյա­նո­վը: Մեր այդ գոր­ծըն­կե­րո­ջով ա­մե­նև­ին էլ հի­ա­ցած չլի­նե­լով հան­դերձ` նշենք` ան­թույ­լատ­րե­լի է հա­յին, ա­ռա­վե­լևս ՀՀ քա­ղա­քա­ցուն Հա­յաս­տան չթող­նե­լը, և մի­ա­նում ենք նրա կող­մից Նի­կո­լին տված բո­լոր ո­րա­կում­նե­րին:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ