⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Զախարյանը «Չելսի» կարող է տեղափոխվել հայկական ակումբի միջոցով. Տկաչենկո

Սպորտ

ProSports Management-ի ղեկավար Գերման Տկաչենկոն ասել է, թե ինչպես Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զա թեխարյանը կարող է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվել.1

«Բոլորը գիտեն Զախարյանի հարցով «Չելսիի» առաջարկի մասին։ Այս գործարքն անհնարին է գործող օրենսդրության պարագայում, այն կարող է իրականացվել միայն երրորդ կողմի միջոցով, օրինակ՝ հայկական ակումբի, որտեղ Արսենը պետք է անցկացնի առնվազն չորս ամիս։ Զախարյանի ակնթարթային տեղափոխությունը հայկական ակումբից «Չելսի» նույնպես կարելի է համարել պատժամիջոցների շրջանցում:

Զախարյանի համար ելքը տեղափոխությունն է հայկական ակումբ։ Այդ դեպքում 15 միլիոն եվրո հրաժարագինը չի գործի, ուստի «Դինամոն» նույնպես պետք է բարի կամք դրսևորի։ Այս տարբերակը հնարավոր է, գիտենք, որ «Ուրարտուն» հետաքրքրված է այս սխեմայով։ Ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ ոչինչ չգիտեմ»,- Տկաչենկոյի խոսքը մեջբերում է Sports.ru-ն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ