ՀԺ-ն մի հակաՍերժական հոդված է հրապարակել, որտեղ մի անհեթեթությանը հաջորդում է մեկ այլ անհեթեթություն. Վահան Բաբայան
Զարկերակ
Ըստ այդ հոդվածի վերնագրի Ալիևը ներկայացվում է,որպես Սերժ Սարգսյանի սիրելի դասական,սակայն թե հատկապես Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում ասված որ՞ խոսքի համար է նման հիմարություն երկնել ՀԺ անհայտ է:
Բայց եթե խոսքը գնում է «սիրելի ու դասական» հասկացողություններին գուցե ՀԺ-ն լարի հիշողությունը և հիշի թե Հայաստանի ղեկավարներից ով՞էր Ալիևին համարում կիրթ ու կառուցողական և միանգամից պարզ կդառնա թե իրականում ում համար էր Ալիևը սիրելի դասական:Սա զուտ վերնագրի պահով:
Անցնենք առաջ:ՀԺ-ն գրում է«Ըստ Սերժ Սարգսյանի տրամաբանության՝ գլխավոր բանակցողը պետք է հեռանա ոչ թե այն պատճառով, որ, ուշադրություն, վատ, անարդյունավետ, ոչ պրոֆեսիոնալ բանակցող է, այլ․․․ քանի որ հակառակորդ կողմը՝ Ալիեւը, նրա հասցեին «փիս-փիս» բաներ է ասել»
Հոդվածագիրը երևի հենց նոր կոմայից է դուրս եկել և քնած է եղել առնվազն 5 տարի և Սերժ Սարգսյանի բազմաթիվ հարցազրույցներից և գնահատականներից լսել է միայն այս վերջին ասածները այն էլ այս մեկ նախադասությունը:Այդ ում համար է նորություն,որ բանակցողը վատ բանակցող է,ոչ պրոֆեսիոնալ և այլն,այսինքն Սերժ Սարգսյանը պետք է ձեր ուզած բառերը ասեր հա՞:Նա բազմաթիվ անգամ ասել է նման,գնահատականներ վաղուց տրվել են և նախագահի և իր թիմի կողմից ու արդեն շուրջ 5 տարի:
Ինչ վերաբերվում է 800 հեկտարի էժանագին մանիպուլյացիաներին դա արդեն իրոք «գերդոզավորում» ստացած հեղինակի անհեթեթություն է,ավելի լավ կլիներ հոդվածագիրը ճշտեր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից,որի շոուն ևս չստացվեց:
Դե իսկ ԵԱՏՄ մտնելու մեկ կամ երկու գիշերվա պահը մատնացույց անողները գոնե պետք է հասկանան,որ եթե Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ ՀՀ միացրեց Մաքսային Միությանը դուք մի գիշերվա մեջ ստորագրեցիք նոյեմբերի 9-ի փաստաթղթերը:
Թե ինչպիսի բանակցող էր Սերժ Սարգսյանը ցույց է տալիս 2008-2018թ խաղաղությունը երբ 2016թ Ադրբեջանը չգնաց լայնածավալ հարձակման և չորս օրում կնքեց զինադադար և մենք ապրեցինք խաղաղ ժամանակաշրջանում երբ կար հզոր բանակ,ազատ Արցախ և ուժեղ պետական համակարգ,որն իր բոլոր թերություններով հանդերձ ավելի լավն էր և կայացած:
Շատ բան կարելի էր թվարկել,բայց թերևս այսքանը...