⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Իտալիայի չեմպիոնի կազմում

Սպորտ

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական «Միլանում»:

«Инсайды от Карпа»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի չեմպիոնը հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն պատրաստ չէ տրանսֆերի համար վճարել 8 միլիոն եվրոյից ավելի։ Մինչ դեռ, «Կրասնոդարը»  ցանկանում է Սպերցյանի տրանսֆերային իրավունքի վաճառքից վաստակել 12 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 15 միլիոն եվրո:

 Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ