⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Մխիթարյանը` «Պորտուի» դեմ խաղի մասին

Սպորտ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում պորտուգալական «Պորտուի» հետ խաղն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելը.

«Մենք միշտ կարող ենք երազել և ցանկանում ենք անել առավելագույնը մեր ուժերի սահմաններոմ: Սա մեծ հնարավորություն է, քանի որ «Ինտերը» երկար ժամանակ չէր հասել մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:

Առջևում երկու շատ դժվար խաղեր կան, բայց մենք պետք է կենտրոնանանք ու շարունակենք նույն ոգով: Գիտեինք, որ «Պորտուի» դեմ խաղը դժվար է լինելու, ցանկանում եմ շնորհավորել թիմակիցներիս, քանի որ ծանր պայքար մղեցինք:

Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, գիտենք, որ սա մեծ հանդիպում է լինելու, սակայն մենք միշտ փորձում ենք լավագույնս ելույթ ունենալ նման խաղերում և հույս ունեմ, որ այս արդյունքը մեզ վստահություն կհաղորդի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ