Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Այս պահին ՀՀ-ի նկատմամբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունները շատ ավելի մեծ է, քան ԱՀ-ի. Ռազմական փորձագետը վերլուծում է իրավիճակը

Հանդիպում

«Այս պահին Հայաստանի հանրապետության նկատմամբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունները շատ ավելի մեծ է, քան Արցախի Հանրապետության: Հենց հաշվի առնելով նաեւ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների ներկայությունը»-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախա-ադրբեջանական շփման գծում հնարավոր էսկալացիայի վտանգին, ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ընդգծելով, սակայն.

-Միեւնույն ժամանակ պետք է փաստել, որ Բաքվից եկող հռետորաբանությունը խոսում է նրա մասին, որ իրենց համար անգամ խաղաղապահների ներկայությունը չի կարող լինել զսպման մեխանիզմ եւ, որ նրանք կարող են սադրիչ գործողություններ իրականացնել, բայց ոչ լայնածավալ ռազմական գործողություններ: Քանի որ նման պարագայում առաջին հերթին հարվածի տակ է դրվելու ՌԴ խաղաղապահ զորախմբի, այսպես ասած, էֆեկտիվությունը:

Հարցին, ՀՀ-ի կոնկրետ, ո՞ր ուղղությունների նկատմամբ պետք է ուշադիր լինել, ո՞ր ուղղությունները կարող է թիրախավորել թշնամին մեր զրուցակիցը նկատեց.

-ՀՀ-ն Ադրբեջանի հետ որքան սահման, դիրք ունի` այդ բոլոր ուղղություններից էլ պետք է սպասել ռազմական ագրեսիայի վտանգ: Չի կարելի եւ որեւէ ուղղություն բացառել, բոլոր ուղղություններով էլ հնարավոր է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ