Տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է։ Ապրիլի 29-ին` ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։
Նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաեւ դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային եւ վիդեո հնարավորություններով։ Դիմաշ Կուդայբերգեն ղազախ երգիչ, կոմպոզիտոր եւ մուլտիինստրումենտալիստ է, ով տիրապետում է 6 օկտավայի, 4 նոտայի եւ 1 կես տոննայի հազվագյուտ վոկալ տիրույթի։
Արտիստի երգացանկում կան յոթ լեզուներով կոմպոզիցիաներ ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն։ Կոնցեպտուալ առումով «Stranger» շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, Լուսնի ու Արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին ՝ չարին. «Կյանքը մեծ ուժ է, որը ձգտում է դեպի հավերժություն»։