⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մի քանի անգամ փորձ է կատարել կապվել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն հայ կիսապաշտպանը ցանկություն չի հայտնել կապի դուրս գալ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Պետրակովը:

«Առաջին իսկ օրվանից, ինչ եկել եմ Հայաստան, փորձել եմ կապվել Հենրիխ Մխիթարյանի հետ: Խնդրել եմ ֆուտբոլի ֆեդերացիային, բոլորին, որ ինձ օգնեն կապվել նրա հետ և անձամբ խոսել: Նույնիսկ փորձել եմ կապվել նրա հետ Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին ծանոթների միջոցով: Բայց նա մերժեց` ասելով, որ որոշում ունի կայացրած և չի փոխելու այն»,-ասաց մասնագետը:
Ուկրաինացին շեշտեց, որ փորձել է կապի դուրս գալ Մխիթարյանի հետ Ռոման Բերեզովսկու միջոցով, բայց նա կրկին չի ցանկացել խոսել: Պետրակովը ցանկություն է հայտնել նաև մեկնել Միլան, բայց Մխիթարյանը մերժել է անձնական հանդիպումը ևս:
 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ