⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Մխիթարյանը չցանկացավ հանդիպել, խոսել ինձ հետ. Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ

Սպորտ

Իմ կողմից բոլոր փորձերը եղել են Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպելու ու զրուցելու համար, սակայն խաղացողը չցանկացավ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Առաջին օրը գալով այստեղ՝ ցանկացա հանդիպել Հենրիխ Մխիթարյանի հետ։ Ղեկավարությանն ու բոլորին խնդրեցի, որ կազմակերպեն հանդիպում, քանի որ ցանկանում էի անձամբ զրուցել նրա հետ։ Նույնիսկ հետաքրքրվել եմ «Շախտյորում» նրա նախկին թիմակիցներից։ Սակայն նա մերժեց՝ ասելով, որ նորմալ է վերաբերվում ինձ և կայացրել է որոշում, որն անփոփոխ է։ Ես նաև իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի խոսել նրա հետ։ Հետո Ռոմանն ինձ ասաց, որ Հենրիխն ասել է, որ ավարտել է ելույթները հավաքականում։ Նաև այլ մարդկանց եմ խնդրել հանդիպում կազմակերպել նրա հետ և պատրաստ էի մեկնել Միլան, որպեսզի պարզապես զրուցենք, սակայն նա չցանկացավ հանդիպել։ Այնպես որ իմ կողմից բոլոր փորձերը եղել են, սակայն խաղացողը չցանկացավ զրուցել ինձ հետ և կայացրել է որոշում։ Կարծում եմ, որ պետք է հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը։ Նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է։ «Շախտյորի» խաղացողներից լսել եմ, որ նա լավ մարդ է, անձամբ չեմ ճանաչում նրան»,- նշեց մարզիչը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ