⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Google-ը հեռացնո՞ւմ է ուկրաինացի աշխատակիցներին

Միջազգային

 

Google-ի աշխատակիցները ստորագրահավաք են սկսել՝ խնդրելով գործադիր տնօրեն Սունդար Պիչային աշխատակազմի պլանավորված կրճատումների հարցում զգուշավոր լինել և ուկրաինացի աշխատակիցներին չհեռացնել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Միջնորդագիրը կազմվել է ի պատասխան Google-ի հայտարարության՝ ընկերությունից մոտ 12000 մարդու հեռացնելու մտադրության մասին։ Պիչային ուղղված դիմումը ստորագրել է մոտ 1400 աշխատակից:

Google-ի աշխատակիցները գործադիր տնօրենից պահանջում են ընտրովի կրճատել աշխատակիցներին։ Մասնավորապես, նախ աշխատանքից ազատել այն մարդկանց, ովքեր ցանկանում են ինքնակամ լքել ընկերությունը, և չդիպչել Ուկրաինայի նման ակտիվ հումանիտար ճգնաժամ ունեցող երկրների աշխատակիցներին: Պիչային նաև խնդրել են վերջին անգամ կրճատել միգրանտ աշխատողներին, որոնք աշխատանքից ազատվելու դեպքում կզրկվեն վիզաներից և ստիպված կլինեն լքել Միացյալ Նահանգները:

«Alphabet-ի (Google-ի մայր ընկերություն) աշխատակիցներին աշխատանքից ազատելու որոշման հետևանքները համաշխարհային են: Աշխատողների ձայները ոչ մի տեղ պատշաճ կերպով հաշվի չեն առնվում, և մենք գիտենք, որ մենք միասին ավելի ուժեղ ենք, քան միայնակ», - խնդրագրի մի հատված մեջբերում է Bloomberg-ը:

Google-ը չի մեկնաբանել աշխատակիցների դիմումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ