Վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի մոտ դրական տեղաշարժ չի արձանագրվել
Առողջապահական
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։
Շուշան Հունանյանը նշեց, որ դերասանուհու վիճակում դրական տեղաշարժ չի արձագրվել, նա վերակենդանացման բաժանմունքում է։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։