Ողբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու,այլ՝ չխոսելու արդյունք է. Շարմազանով
Զարկերակ
Նիկոլի ինքնորոշման իրավունքից չխոսելու եւ նրա վերընտրության արդյունքում է Ալիեւն ավելի լկտիացել։
Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանելու արդյունքում է Ադրբեջանն արդեն Հայաստանի կեսը պահանջում ու նոր պատերազմով սպառնում։
Ինքնորոշման իրավունքից խոսելու արրյունքում էր,որ 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւն ասում որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլը։
Ինքնորոշման իրավունքի փոխարեն գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Աղդամում էլ նուռ փարթի էիք անում։
Դա է ձեր հասկացած անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։
Ինքնորոշման իրավունքից հրաժարվող էիք,բա 2021-ի նախընտրական ծրագրում ինչո՞ էիք գրել:
Թրքահպատակ նիկոլիստներ։
Հ.Գ.-Ի գիտություն տգետների։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը 5 անգամ ամրագրված է ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների հատուկ հայտարարություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ու վավերացված է ԵՄ բոլոր երկրների կողմից։
https://t.me/eduardsharmazanov/2804