⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Շախմատի կանանց ԵԱ-ի 3-րդ տուրում հաղթել են Դանիելյանը, Մկրտչյանը, Գաբոյանը և Կոբակը

Սպորտ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները, որտեղ հաղթեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը,Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը:  Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մարիամ Մկրտչյանը պարտվեց Ալեքսանդրա Մալցևսկայային: 3-րդ խաղափուլից հետո ԷլինաԴանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր:  Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը ունեն 2 միավոր:  Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը ունեն 1.5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այնկեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա10.000 եվրո:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ