⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Թուրքիայի հավաքականի մարզիչը` Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին

Սպորտ

Թուրքիայի ազգային հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը խոսել է Հայաստանի եւ Խորվաթիայի հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպումների մասին.

«Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները տարբեր խաղամակարդակի թիմեր են, և մենք յուրաքանչյուրի դեմ պատրաստվում ենք համապատասխանաբար: Վերջին շրջանում մի շարք խաղացողների հետ ունեցել եմ առանձնազրույցներ, որոնք, հույս ունեմ, օգտակար կլինեն: Հիմնական շեշտարդումը պետք է կատարենք անթերի մարզական հավաք անցկացնելու վրա: Որքան հուսալի լինի մեր աշխատանքը, այնքան քիչ խնդիրների կհանդիպենք: 

Տարբեր հարցեր եմ ուսումնասիրել վերջին շրջանում. միջազգային խնդիրները Հայաստանի հետ, այն, որ ավերիչ երկրաշարժը բացասական ազդեցություն է գործել խաղացողների վրա, Ռամադանը, որը համընկնում է մարզական հավաքի հետ: Փորձելու ենք այնպես անել, որ այս ամենը չազդի հավաքականի ելույթների վրա»- գերմանացի մասնագետը խոսքը մեջբերում է Turkey Posts-ը:

Մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Թուրքիայի ընտրանուն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ