Քանի որ ՄԻՊ֊ի թեկնածուն դատախազի տեղակալ է, ապա դատախազության գործերը կտեղափոխվեն ՄԻՊ֊ի գրասենյակ. Հենրիխ Դանիելյան
Թավշյա տեռոր
ՔՊ֊ն ՄԻՊ֊ի նոր թեկնածու ունի։ Թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, ով նույնպես իշխանության կամակատարներից է։
ՄԻՊ֊ը պետք է հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ լինի, իսկ Անահիտ Մանասյանն արդյո՞ք այդ անձն է։
Բանն այն է, որ Հայաստանում ոչ թե ՄԻՊ է, այլ ԻԻՊ( Իշխանության իրավունքների պաշտպան) և մարդկանց իրավունքները ոտնահարվեն թե ոչ` չկա պաշտպանություն։
Այս իշխանությունները նույնիսկ այդ անաչառ կառույցն են իրենց ենթարկեցնում, պաշտոնին նշանակում են նրանց, ովքեր պատրաստ են վազվզել իրենց համար, դառնալ հանցակից և կեղծ գործունեություն ծավալել։
Իսկ հիմա, քանի որ ՄԻՊ֊ի թեկնածուն դատախազի տեղակալ է, ապա դատախազության գործերը կտեղափոխվեն ՄԻՊ֊ի գրասենյակ և այնտեղ «անաչառ» լուծումներ կստանան։