Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

«Ճակատագրական նորալուսնի օրը» աշխարհի համար իրոք դարձավ ճակատագրական

Միջազգային

21.03.2023-ը եւ դրան հա­ջոր­դող մեկ­շա­բա­թյա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը պայ­ծա­ռա­տես­նե­րի, աստ­ղա­գու­շակ­նե­րի, մո­գե­րի, շա­ման­նե­րի եւ այդ կար­գա­վի­ճա­կի «մաս­նա­գետ­նե­րի» հա­մար ա­ռանձ­նա­հա­տուկ փուլ է: Ու ոչ մի­այն նրա հա­մար, որ Նով­րուզն է` ա­րե­ւա­պաշ­տա­կան Նոր տա­րին, որն ան­ցել է իս­լա­մին պար­սիկ­նե­րից: Նա­եւ ոչ նրա հա­մար, որ գի­շե­րա­հա­վա­սա­րի օրն է:

Պար­զա­պես, այս տա­րի Նով­րու­զին եւ գի­շե­րա­հա­վա­սա­րին գու­մար­վել են նա­եւ մի շարք այլ ե­րե­ւույթ­ներ: Հան­րա­գու­մա­րում, «հնա­գույն գաղտ­նի գի­տե­լիք­նե­րի տե­րե­րը»՝ է­զո­թե­րիկ­նե­րը, հատ­կա­պես այս տար­վա մար­տի 21-ին (սկսած մար­տի 20-ի երկ­րորդ կե­սից) ա­վե­լաց­նում են այլ հան­գա­մանք­ներ եւս, այդ թվում` օ­րը հա­մընկ­նում է Խո­յի նշա­նի տակ նո­րա­լուս­նի ու ա­ճող լուս­նի հետ, եւ այլն: Ար­դյուն­քում, այս մեկ­շա­բա­թյա փու­լը հա­մար­վում է ա­ռանց այդ էլ սրված է­ներ­գե­տի­կա ու­նե­ցող 2023թ.-ի ա­մե­նա­է­ներ­գե­տիկ փու­լը: Այլ կերպ ա­սած՝ է­զո­թե­րիկ­նե­րը 21.03.2023թ.-ն ան­վա­նում են Ճա­կա­տագ­րա­կան նո­րա­լուս­նի օր:

ՆԱԽԱԳԱՀ ՍԻԻ ԱՅՑԸ` ՇՐՋԱ­ԴԱՐ­ՁԻ ԿԵՏ

Շրջան­ցե­լով օր­վա «պայ­ծա­ռա­տե­սա­կան» կող­մը՝ այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պետք է ֆիք­սել, որ 21-ին (սկսած մար­տի 20-ի երկ­րորդ կե­սից) ի­րոք նկատ­վում են գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք ար­դա­րաց­նում են «Ճա­կա­տագ­րա­կան նո­րա­լուս­նի օր» աս­վա­ծը, եւ, ինչ­պես են­թադր­վում էր, կա­րող է ոչ մի­այն այս, այլ եր­կար տա­րի­նե­րի հա­մար ճա­կա­տագ­րա­կան դառ­նալ: Կամ, ով ի­մա­նա, մի­գու­ցե այն­պես էր ար­ված, որ այդ ա­մե­նը հա­մընկ­նե՞ն: Ա­ռա­վել եւս, որ խո­սում ենք Չի­նաս­տա­նի մա­սին, որ­տեղ կո­մու­նիս­տա­կանն ու միս­տի­ցիզ­մով  եւ սիմ­վո­լիզ­մով ազ­գա­յինն ա­ռա­վե­լա­գույնս են մի­ա­հյուս­վել…

Ա­մեն դեպ­քում, միս­տի­ցիզմ, թե ինչ, բայց փաստն այն է, որ մար­տի 20-ի երկ­րորդ կե­սից սկսված Պու­տին-Սի բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ո­րոնք տե­ղա­փոխ­վե­ցին մար­տի 21, ի­րոք կա­րող են «Ճա­կա­տագ­րա­կան նո­րա­լուս­նի օր», այ­սինքն` հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան շրջա­դար­ձա­յին կե­տի մեկ­նարկ դառ­նալ: Ի­հար­կե, կա­րե­լի է նա­եւ հա­կա­ռակն ա­սել, որ ե­թե ռուս-չի­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը դառ­նան շրջա­դարձային, ա­պա դրա մեկ­նար­կը պետք է հա­մա­րել 2022թ.-ի փետր­վա­րին Պու­տի­նի Չի­նաս­տան այցն ու այն­տեղ եր­կու նա­խա­գահ­նե­րի ներ­կա­յաց­րած մեծ հռչա­կա­գի­րը: Սա­կայն փաստն այն է, որ դրան հա­ջոր­դած պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում ա­մե­րի­կյան ճնշում­նե­րը Պե­կի­նի վրա հա­մո­զե­լու փոր­ձե­րը չէ­ին դա­դա­րում, ու դրանք կա­րող է­ին նա­եւ հա­ջող լի­նել: Սա­կայն այս մար­տի 20-21-ին ֆիքս­վեց, որ գո­նե մինչ այս պահն այդ փոր­ձերն է­ֆեկ­տի­վու­թյամբ աչ­քի չեն ըն­կել: Ընդ ո­րում, մի փոքր ա­ռաջ ընկ­նե­լով՝ նկա­տենք, որ ա­մե­րի­կյան այդ ար­շա­վը, թե­րեւս, դեռ կշա­րու­նակ­վի, թե­եւ ո­րոշ դե­տալ­ներ ե­կան հու­շե­լու, որ է­ֆեկ­տի­վու­թյուն սպա­սել պետք չէ: Օ­րի­նակ, նման դե­տալ կա­րե­լի էր հա­մա­րել Պու­տին-Սի ա­ռա­ջին մոտ 5-ժա­մյա բա­նակ­ցու­թյուն­նե­րին հա­ջոր­դած հայ­տա­րա­րու­թյու­նը Սպի­տակ տնից: Թե, Բայ­դե­նը Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նոր­դի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցի ծրագ­րեր ու­նի: Ու հենց Սպի­տակ տունն էլ խոս­տո­վա­նեց, որ դեռ չի ստաց­վում. «Զրույց կու­նե­նան հա­մա­պա­տաս­խան ժա­մա­նակ, քա­նի որ հի­մա Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նոր­դը զբաղ­ված է»: Կարճ ա­սած, ե­թե նա­խա­գահ Սին Պու­տի­նի հետ եր­կա­րա­շունչ հան­դի­պում­նե­րի ա­րան­քում կամ տուն վե­րա­դառ­նա­լուց հե­տո ժա­մա­նակ գտավ, կխո­սի Բայ­դե­նի հետ: Կրկնենք, Բայ­դե­նի, ի­րեն աշ­խար­հի ա­մե­նահ­զոր երկ­րի ա­ռաջ­նորդ հա­մա­րո­ղի: Ու սա ար­դեն իսկ ցու­ցիչ է, որ աշ­խար­հում ի­րոք ըն­թա­նում է դե­րե­րի փո­փո­խու­թյան փուլ:

Նկա­տենք, ան­գամ ա­րեւմ­տյան ա­ռա­ջա­տար քա­րոզ­չա­մե­քե­նա­յի հրա­պա­րա­կում­նե­րում` կապ­ված Պու­տին-Սի բա­նակ­ցու­թյուն­նե­րի հետ, «կար­միր թե­լով» նույն միտ­քը` գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րի գա­ղա­փարն է անց­նում: Բե­րենք օ­րի­նակ­ներ: The Times. «Պու­տինն ու Սի Ցզին­պի­նը խոս­տա­նում են չհնա­զանդ­վել ԱՄՆ «բռնա­պե­տու­թյա­նը»»: NBC News. «Մի­ջազ­գա­յին քրե­ա­կան դա­տա­րա­նի կող­մից ռուս ա­ռաջ­նոր­դի նկատ­մամբ կա­լա­նա­վոր­ման հրա­մա­նագ­րի լույ­սի ներ­քո՝ Սի Ցզին­պի­նի այ­ցը Ռու­սաս­տան կա­րող է լի­նել ա­վե­լի ու­ժեղ հա­մե­րաշ­խու­թյան դրսե­ւո­րում»: BBC. «Երբ Սի Ցզին­պի­նը մի քա­նի օ­րից հե­ռա­նա Մոսկ­վա­յից, Պու­տի­նը կա՛մ ան­հանգս­տա­ցած կլի­նի Չի­նաս­տա­նի կող­մից ա­ջակ­ցու­թյան թու­լաց­մամբ, կա՛մ կո­գե­ւոր­վի մո­լո­րա­կի եր­կու ա­մե­նահ­զոր մարդ­կան­ցից մե­կի ա­ջակ­ցու­թյամբ: Երկ­րորդ տար­բե­րա­կը ա­վե­լի հա­վա­նա­կան է թվում»: CNN. «Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նոր­դի հա­մար այս խիստ հրա­պա­րակ­ված պե­տա­կան ​​այ­ցը Ռու­սաս­տան ժա­մա­նա­կին հնա­րա­վո­րու­թյուն է ցու­ցադ­րե­լու Պե­կի­նի ա­ճող դի­վա­նա­գի­տա­կան ​​ազ­դե­ցու­թյու­նը հա­մաշ­խար­հա­յին հար­թա­կում եւ նրա վճռա­կա­նու­թյու­նը մար­տահ­րա­վեր նե­տե­լու ԱՄՆ-ի գե­րիշ­խող աշ­խար­հա­կար­գին»:

Նույն տրա­մա­բա­նու­թյունն է նա­եւ ՌԴ-Չի­նաս­տան թե­ւի այլ ա­ռա­ջա­տար երկր­նե­րի մոտ: Օ­րի­նակ, նա­խա­գահ Ռայ­ի­սին, Նով­րու­զի հետ կապ­ված ե­լույ­թում, հատ­ուկ ընդգ­ծեց եր­կու է­ա­կան գոր­ծոն: Նախ` ««Հա­վա­սա­րակշռ­ված դի­վա­նա­գի­տու­թյուն» նշա­նա­կում է, որ մենք չենք ներ­քա­շել այն երկր­նե­րին, ո­րոնք վա­րա­նում են հա­մա­գոր­ծակ­ցել Ի­րա­նի հետ: Սա­կայն նոր աշ­խար­հին եւ նոր կար­գե­րին մի­ա­նա­լու հե­տաձ­գու­մը հան­գեց­նում է նրան, որ նման երկր­նե­րը կա­րող են կորց­նել ի­րենց դերն ու տե­ղը… Ի­րա­նի աշ­խար­հագ­րա­կան դիր­քը ռազ­մա­վա­րա­կան է եւ ան­փո­խա­րի­նե­լի: Իշ­խա­նու­թյան փո­խան­ցու­մը մեծ Ա­սի­ա` նոր աշ­խար­հա­կար­գի կա­րեւո­րա­գույն հատ­կա­նիշ­նե­րից է»: Ինչ­պես նա­եւ, որ հայտ­նի գլո­բալ ծրագ­րե­րը նոր ի­րա­վի­ճա­կում մնում են ա­ռաջ­նա­յին. «Հյու­սիս-Հա­րավ եւ Ա­րե­ւելք-Արեւ­մուտք ռազ­մա­վա­րա­կան ճա­նա­պարհ­նե­րի ակ­տի­վա­ցու­մը եւ մեր աշ­խար­հագ­րա­կան դիր­քից օգտ­վե­լը մեր հիմ­նա­կան ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րից է»:

Ի­հար­կե, վերջ­նա­կան եզ­րա­հան­գում­նե­րի հա­մար դեռ պետք է սպա­սել նա­խա­գահ Սի­ի մոս­կո­վյան այ­ցի ամ­բող­ջա­կան ար­դյունք­նե­րին, ո­րոնց պաշ­տո­նա­կան ամ­փո­փու­մը կլի­նի այ­սօր` այ­ցի ա­վար­տա­կան օրը, իսկ ոչ պաշ­տո­նա­կան­ին դեռ սպա­սել է պետք: Սա­կայն այս պա­հին ար­դեն ակն­հայտ է ռե­ակ­ցի­ան ինչ­պես ա­րեւմ­տյան, այն­պես էլ ռուս-չի­նա­կան բլո­կում: Այն է. բո­լորն ար­դեն ան­թա­քույց են խո­սում նոր աշ­խար­հից: Այ­սիքն, ա­մե­րի­կյան հե­գե­մո­նի­ա­յի պահ­պան­ման հա­վա­նա­կա­նու­թյա­նը, փաս­տա­ցի, ան­գամ ա­մե­րի­կյան թե­ւում են ա­մե­նա­քի­չը լուրջ թեր­հա­վա­տու­թյամբ վե­րա­բեր­վում:

ՆՈՐ ԱՇ­ԽԱՐ­ՀԻ ՏԵՍ­ԼԱ­ԿԱ­ՆԸ

Այս պա­հին, թե­րեւս, հիմ­նա­կան հար­ցերն այն են, թե ինչ­քան ան­ցավ կամ ցա­վոտ կա­րող է լի­նել նոր աշ­խար­հին գործ­նա­կան եւ վերջ­նա­կան ան­ցու­մը, եւ, առ­հա­սա­րակ, ինչ է ա­ռա­ջարկ­վում ե­ղա­ծի փո­խա­րեն:

Թե ինչ նոր աշ­խարհ են տես­նում Մոսկ­վան եւ Պե­կի­նը, զգաց­վեց Պու­տին-Սի նա­խօ­րե­ի հան­դիպ­ման նե­րա­ծա­կան մա­սում: Եր­կուսն էլ ար­տա­հայտ­վե­ցին գոր­ծող ՄԱԿ-ի հա­մա­կար­գի եւ դրա­նից բխող կար­գե­րի պահ­պան­ման օգ­տին:

Ու որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվա, սա­կայն նույն բա­նի մա­սին խո­սում է նա­եւ ԱՄՆ-ն: Սա­կայն ա­մե­րի­կյան ար­դի ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րից մե­կը` Ջոն Քիր­բին, նախ` Ռու­սաս­տա­նին եւ Չի­նաս­տա­նին մե­ղադ­րեց, թե նրանք խարխ­լում են մի­ջազ­գա­յին կար­գը, որն աշ­խար­հում հաս­տատ­վել էր Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո: Մի­այն թե Քե­իր­բին այս­պես է բա­ցատ­րում. «Երկու երկր­ներն էլ խարխ­լում են մի­ջազ­գա­յին կար­գը՝ հիմն­վե­լով այն կա­նոն­նե­րի վրա, ո­րոնք Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը կա­ռու­ցել է Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո: Նրանք կցան­կա­նա­յին վե­րա­շա­րադ­րել խա­ղի կա­նոն­ներն ամ­բողջ աշ­խար­հում»: Ու կա­րո՞ղ է Վա­շինգ­տո­նը նա­եւ բա­ցատ­րել, թե այդ ինչ «կա­նոն­նե­րի» մա­սին է խոս­քը: Ե­թե նկա­տի ու­նի ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյու­նը եւ դրա վրա հիմն­ված մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի դաշ­տը, ա­պա դա ա­մե­նե­ւին էլ ԱՄՆ-ի կա­ռու­ցա­ծը չէ. դա կո­լեկ­տիվ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է: Իսկ ե­թե դրա­նից զատ ԱՄՆ-ն նա­եւ ինչ-որ «կա­նոն­ներ» է ստեղ­ծել, ա­պա դա ար­դեն իսկ ՄԱԿ-ի սկզբունք­նե­րին դեմ է: Չկա ո­րե­ւէ նման կա­նոն, Ա­րեւ­մուտ­քը պար­զա­պես ա­մեն ան­գամ նման «կա­նոն­ներ» է մեջ­բե­րում, երբ ի­րեն ինչ-որ բան է պետք: Օ­րի­նակ, այդ «կա­նոն­նե­րը» թույլ են տա­լիս հար­ձակ­վել, ա­սենք, Ի­րա­քի վրա, սպա­նել մի­լի­ո­նա­վոր մարդ­կանց, կամ Կո­սո­վոն հռչա­կել ան­կախ: Բայց այդ «կա­նոն­նե­րը» չկան, երբ պետք է, ա­սենք, Ար­ցա­խը կամ Դոն­բա­սը հռչա­կել ան­կախ, ու ա­մեն ան­գամ բա­ցատ­րում են` չէ, դրանք տար­բեր բա­ներ են: Ին­չո՞վ, որ­տե՞ղ է այդ տար­բե­րու­թյու­նը գրված, բա­ցատ­րու­թյուն եր­բե­ւէ չի ե­ղել:

Այդ «կա­նոն­նե­րը» այն հո­րին­վածքն են, որն ԱՄՆ-ն դրել է իր աշ­խար­հա­կա­լու­թյան տակ ու հի­մա բո­ղո­քում է, որ ինչ-որ մե­կը կա­րող է պա­հան­ջել, թե` պետք է ապ­րել ՄԱԿ-ում գրված կա­նո­նադ­րու­թյամբ: Իսկ դա ար­դեն ԱՄՆ-ին ձեռն­տու էչ: Օ­րի­նակ, ՄԱԿ-ի ոչ մի օ­րենք թույլ չի տա­լիս մի­ա­կող­մա­նի պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել` ա­ռանց Անվ­տան­գու­թյան խորհր­դի հա­մա­ձայ­նու­թյան: Ու ի՞նչ վի­ճա­կում կհայտն­վի ԱՄՆ-ն, ե­թե այդ «պատ­ժա­մի­ջո­ցա­յին գոր­ծի­քը» չու­նե­նա: Ա­ռանց այդ ու­ժա­յին լծա­կի, օ­րի­նակ, ի՞նչ է ա­նե­լու այն 30 տրի­լի­ոն դո­լա­րա­նոց պարտ­քի հետ, ո­րը շա­լա­կել է՝ փող տպել եւ աշ­խար­հին պար­տադ­րե­լու մի­ջո­ցով:

Նոր աշ­խարհ չկա. Մոսկ­վան եւ Պե­կի­նը պար­զա­պես պա­հան­ջում են վե­րա­դառ­նալ նրան, ին­չը հաս­տատ­վել է Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի ար­դյուն­քում: Թե­րեւս, հենց դա է ռուս-չի­նա­կան ներ­կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ա­ռանց­քը: Իսկ ԱՄՆ-ին մնում է եր­կու ճա­նա­պարհ. ըն­դու­նել եւ պայ­մա­նա­վոր­վել կամ գնալ Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի: Իսկ Մոսկ­վան եւ Պե­կի­նը ըն­դա­մե­նը ցույց տվե­ցին ,որ եր­կու տար­բե­րա­կին էլ պատ­րաստ են եւ կգոր­ծեն նույն դաշ­տում: Մնա­ցա­ծը Վա­շինգ­տո­նի ո­րո­շե­լիքն է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված