Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Երրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. Փաստաբան Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Փաստ». «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը

Արխիվ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի «հայտնությունը» ոչ անհայտ և վաղեմի նիկոլական Անդրանիկ Քոչարյանի դեմքին փայլ և բավարարվածության արտահայտություն էր բերել: Ու դա աննկատ չմնաց, չվրիպեց մամուլի ուշադրությունից: Հայտնի դարձավ նաև, որ Օնիկ Գասպարյանը գրեթե փաշինյանական ռեժիմով է հանդես եկել, այսինքն՝ 4-5 ժամ շարունակ ինչոր բաներ է պատմել ԱԺ հիշյալ հանձնաժողովին, որի գոյության միակ խնդիրն ու նպատակը 2020-ի պատերազմի հետ կապված հիմնավոր մեղադրանքները Նիկոլ Փաշինյանից ու իրենց իշխանությունից վանելն է:

Այս դեպքում բազմապատիկ հետաքրքիր է այդ հանձնաժողովին ներկայացրած և այն ձևավորած փաշինյանական իշխանության ակնկալիքները բավարարած ԳՇ նախկին պետի պարագան: Նախ՝ խոսքը նույն այն Օնիկ Գասպարյանի մասին է, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարություններից մեկի, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր պատերազմի ընթացքում գրանցված ձախողումների, մասնավորապես՝ Շուշին թշնամուն հանձնելու համար: Չի՛ ենթարկվել: Խոսքը նույն այն Օնիկ Գասպարյանի մասին է, որը, որպես ԳՇ պետ, ավելի քան չորս տասնյակ այլ գեներալների և բանակային ստորաբաժանումների հրամանատարների հետ դեռևս 2021-ի փետրվարին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դա Նիկոլ Փաշինյանն ու, ի դեպ, Ռեջեփ Էրդողանը բնորոշեցին որպես «ռազմական հեղաշրջում»: Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ արվեց՝ վերը նշված քրեական պատասխանատվության մասին թափանցիկ ակնարկներով, իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գեներալներն իրենց ոչնչացնելու ավելի զիլ տարբերակ չգտան, քան... նույն Նիկոլ Փաշինյանի դիմաց զգաստ կանգնելն ու «չեստ տալը»: Հիմա էլ, փաստորեն, Օնիկ Գասպարյանն է որոշել նմանապես «չեստ տալ» Փաշինյանին: Այնպես որ, Օնիկ Գասպարյանի՝ օրերս 4-5 ժամ խոսելն, ինչ խոսք, իր գինն ունի: Ասում են՝ այդ գինը իր ընտրությունն է՝ քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական նշանակում:

Ուստի ամենևին չենք զարմանա, եթե կարճ ժամանակ անց պարզվի, որ նա հարմար պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյանի ձեռքից: Ընդ որում, մեր տեղեկություններով, թե՛ քաղաքացիականի, թե՛ զինվորականի դեպքում՝ բավական «սոլիդ» պաշտոն: Օնիկ Գասպարյանը ռազմական հեղաշրջում չարեց, քաղաքականության մեջ էլ չմտավ, բայց կարծես մի քաղաքական վատ կանոն լավ է յուրացրել՝ ամեն ինչ իր գինն ունի: Իսկ դա «յուրացնողների» փորձը, դառը փորձը, ոնց որ, մյուսների համար դաս չի լինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀայաստանինՀայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային երկու հանդիպումԱսում էին՝ ջրի գույնը բնական չէ, Երևանում մեծ վթար էր եղել, ահազանգեր, խնդիրներ կայինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՇվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԵրրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. ՓաստաբանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ ՕվերչուկԵԱՏՄ-ում պահպանվում են ՀՀ-ի հանդեպ սահմանափակումները, դրանք դժվարություններ են ստեղծումTRIPP-ը «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչն է. ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կստեղծի երկաթուղային կապԻնչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն ՀովասափյանՀանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբUcom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՈվ է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասինԱրթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան իր գործով հերթական նիստինՈրոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°CՈվ է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտենԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված