⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ով ում շանս չի թողնի MMA-ում. Ունանյանն ընդդեմ Օլեյնիկի

Սպորտ

Մարտի 26-ին Հայաստանում տեղի կունենա «Doping time»  MMA միջազգային մրցաշարը, որը կկայանա Էջմիածին քաղաքի «Համլետ Պատուրյան» մարզադահլիճում։ Հեղինակավոր միջազգային մրցաշարին կմասնակցեն մարզիկներ 5 երկրից:

Հայաստանում սպասվելիք MMA միջազգային այս մրցաշարը կեզրափակվի սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանի MMA-ի դեբյուտային մենամարտով, որը կլինի երեկոյի գլխավոր մենամարտը։ Կամոն կմրցի ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ, որը ռուսական «Hard core» անվանի ընկերությունում ունի մի քանի հաղթանակներ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի կարատեի միությունից:

Մինչ մենամարտը՝ մրցաշարի գլխավոր «հերոսները», կարծես թե, սկսել են հեռակա պայքարը: Դանիլ Օլեյնիկն արդեն հայտարարել է, որ հաղթանակի շանսեր չի թողնելու Կամո Ունանյանին. «MMA-ն կարատե չէ, հաղթանակի համար Կամոյին որևէ շանս չեմ թողնելու»։

Օլեյնիկին ի պատասխան՝ Ունանյանը ամենայն վստահությամբ՝ պատասխանել է. «Թե ով՝ ում շանս չի թողնի՝ կերևա մենամարտից հետո»։ 

Նշենք, որ MMA միջազգային այս մրցաշարի արդյունքները տեղ կգտնեն MMA-ի  համաշխարհային լրահոսում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ