Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Մայրաքաղաքում ծառերի սպանդը համարվում է բացված

Թեմա

Երեւանի քաղաքապետարանը այսօր Կասկադի հատվածում 40-ից ավել հաստաբուն ծառ է կտրել, ինչը քաղաքացիների մոտ արդարացիորեն դժգոհություն է առաջացրել:

Իրավիճակը տեղում փորձում էր վերահսկել եւ քաղաքացիների հարցերին պատասխանել Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԸ։ Նրա հիմնական արդարացումն այն էր, որ շուրջ 150 միլիոն դրամ է տրամադրվել` ֆունկցիոնալ ծառերի ձեռք բերման համար։

Հավելենք, որ ամբողջ քաղաքում լինելու է ծառահատում եւ նոր ծառերի տեղադրում։ Քաղաքապետարանը պարզվում է` նախապես պատրաստվել էր այս գործընթացին եւ հաստաբուն ծառերի վրա ամրացրել ահռելի տեղեկատվական թերթիկներ, որոնց վրա ընդամենը գրված է, որ համաձայն մասնագիտական եզրակացության, ծառերը ենթակա են հատման (փոխարինման):

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ