Հիմա արի ու հազարամյակների մշակույթ ունեցող Չինացիներին բացատրի, որ Հայաստանը, որը ևս ունի հազարամյակների մշակույթ ուզուրպացված է մի ոհմակի կողմից. Հենրիխ Դանիելյան
Զարկերակ
Սակուրա ծաղիկը Չինացիների համար կարևոր խորհուրդ ունի։ Սակուրա նշանակում է «նոր կյանքի սկիզբ», «վերածնունդ» և չինացիների համար կառուցողական նշանակություն ունի թե՛ սակուրա բառը, թե՛ դրա նշանակությունը, և թե՛ ծաղիկի խորհուրդը։ Հիմա արի ու հազարամյակների մշակույթ ունեցող Չինացիներին բացատրի, որ Հայաստանը, որը ևս ունի հազարամյակների մշակույթ ուզուրպացված է մի ոհմակի կողմից, որոնք ոչնչացնում են և հայկական մշակույթը, և ավանդույթները, և, փաստորեն աղավաղում են չինականը.
Ա. Քանդում են հինը, փոխանակ պահպանեն հինը` կառուցելով նորը.
Բ. Իրականացնում են ծառերի սպանդ։ Եվ այս կոնտեքստում հատկանշական եմ համարում նշել, որ հիմա բնապահպաններն ավինյանին այդպես տերևաթապ պետք է անեին, ոնց նա արեց ծառերը.
Գ. Մենք գործ ունենք «մարդկանց» հետ, ովքեր խաղաղության քողի տակ հանձնում են ամեն ինչ և նույն տրամաբանությամբ ամայացնում են Երևանը, քոքահան են անում երկար տարիներ խնամված ծառերը, պուրակներում խաղացող երեխաներին զրկում են մաքուր օդ շնչելու հնարավորությունից և այդ ամենն անում են ծառատունկի քողի տակ:
Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից