ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱ՞Ծ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՈՑՑԱՆՑԵՐԸ
Զարկերակ
Ըստ ՔՊ-ում տարածված շշուկների` «Թավշյա դդում» մականունով Արայիկ Հարությունյանի թեթև ձեռքով Հայաստանի պետական ապարատին ղեկավարությունը ոչ միայն ստիպում է հրաժարվել ru գոտում էլեկտրոնային փոստարկղերից, այլ պաշտոնյաներին խստորեն համոզում են գրանցել փոստարկղերը gmail.com-ում: Արգելված են նաև ռուսական որոնողական համակարգերն ու սոցիալական ցանցերը: Ասում են, թե Ազգային անվտանգության ծառայությունում հատուկ ստեղծված խումբը վերահսկում է սոցցանցերում քաղծառայողների վարքագիծը, ինչպես նաև աշխատանքային համակարգիչների ինտերնետ տրաֆիկը: «Հինգերորդ շարասյունի» նույնականացումը եռում է...