⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀՖՖ-ն ամեն ինչ արեց, որ Հայաստան-Թուրքիա խաղը չքաղաքականացվի. Մելիքբեկյան

Սպորտ

Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին։

«2008-09 թվականների Հայաստան-Թուրքիա հանդիպումներն անցան գերքաղաքականացված մթնոլորտում, որը խանգարեց մեր հավաքականին։ Հիմա ֆեդերացիան ամեն ինչ պետք է փորձի անել, որ քաղաքականությունը չմտնի թիմի ներս, այդ լրացուցիչ պատասխանատվությունը չզգան ֆուտբոլիստները։

Մեզ դա հաջողվեց, քաղաքականացման փորձեր չեղան, դա շատ կարևոր է։ Մթնոլորտն այս պահին ապաքաղաքականացված է, ավելի շատ ֆուտբոլային է։ Բնականաբար սա այն խաղն է, որտեղ քաղաքականությունը չի կարող չլինել, հաշվի առնելով, որ դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի հետ։ Բայց, կարևոր է, որ մինիմալ քաղաքականացված իրավիճակ է»,-նշել է Մելիքբեկյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ