⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Անհարմար եմ զգում այս պարտության համար. Պետրակով

Սպորտ

Հայաստանի ընտրանին 1-2 հաշվով զիջեց Թուրքիայի հավաքականն` Եվրո-2024-ի մեկնարկային խաղում: Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին.

«Երկրպագուներն իսկապես ֆանտաստիկ աջակցություն ցույց տվեցին: Անհարմար եմ զգում այս պարտության համար եւ ներողություն եմ խնդրում»: 

Անդրադառմալով հարցին, թե ապագայում ինչ է պետք փոխել թիմում մարզիչը պատասխանել է.

 «Մտադիր եմ հնարավորություն տալ երիտասարդներին: Թե ինչ փոփոխություններ կլինեն, ցույց կտա ժամանակը:

Նաիր Տիկնիզյանի, Գեորգի Հարությունյանի և Իվուի խաղից ու առհասարակ բոլոր նորեկների խաղից գոհ եմ: Ինչ վերաբերում է հավասար խաղին, ապա ես պետք է քնեմ, արթնանամ, նոր կկարողանամ պատասխանել այս հարցին: Առայժմ այս հարցի պատասխանը չունեմ:

Ինչ վերաբերում է առաջիկա խաղին, ապա ասեմ, որ հավաքականի երեք ֆուտբոլիստներ կհեռանան: Այդպիսի պայմանավորվածություն կար, որ միայն այս հանդիպմանն են մասնակցելու:

Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստների կողմից վստահություն լինի: Հանդերձարանում էլ տղաներին ասացի, որ եթե վստահենք իրար, կկարողանանք արդյունքի հասնել: Ամեն դեպքում, ես իմ ճամպրուկները միշտ պատրաստ եմ պահում»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ