⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Պետրակովը մեզ ասաց` շատ սերունդներ կերազեին ձեր տեղում լինել. Բեգլարյանը` Թուրքիայի դեմ խաղի մասին

Սպորտ

«Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում էր ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղում։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.

«Հանդիպումն առաջին հերթին զգացմունքային ստացվեց, և, ցավոք, մեր կողմից թերագնահատման զգացողություն առաջացրեց: Նոր մարզիչը իր տեսլականն ու կարգուկանոնն է բերում թիմ, կարծում եմ՝ դա երևում է նաև դրսից։ Այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի, և մենք պետք է հնարավորինս արագ և լավագույնս յուրացնենք նոր սկզբունքները։

Ես շնորհակալ եմ Ալեքսանդր Պետրակովին ընձեռած հնարավորության համար, նա մեզ ասաց․ «Հայ խաղացողների շատ սերունդներ կերազեին մեր տեղում լինել», և դա իսկապես այդպես է։

Իմ հերթին, փորձեցի խաղալ այնպես, ինչպես կարող եմ: Այդուհանդերձ, երկար ընդմիջումից հետո սովորականից շատ ավելի բարձր մակարդակում խաղալը հեշտ չէ»,-ֆուտբոլիդտի խոսքերն է փոխանցում «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ