Հլը ուր ես, քայլ ձիով խոդը դեռ առջևում է, սենց չեմ թողելու Ինչ էր Փաշինյանը «մոռացել» Դուբլինում Թուրքական «չայի» ու բանանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները Մերցը հաստատել է Բեռլինի պատրաստակամությունը Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության համար Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ

«Փաստ». Ինչո՞ւ են դեմ Արթուր Դավթյանի թեկնածությանը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում նշանակվելու է Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում։ Թեմայի հետ կապված Դավթյանը նույնպես քանիցս հայտարարել է, որ պատրաստ է ծառայել Արցախին և իր կարողությունները ներդնել այնտեղ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել, ավելին, բավական մեծ թվով պատճառներ են ներկայացվել, թե ինչու նա չի կարող լինել Արցախի գլխավոր դատախազ։

Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ի թիվս մի շարք այլ պատճառների, Դավթյանին Արցախում հիշեցրել են, որ դեռևս 2019 թվականին, երբ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև Արցախի խորհրդարանական խմբակցությունները երաշխավորություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ, նույն Արթուր Դավթյանը, որն այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն էր, այդ հանգամանքը բացարձակ հաշվի չէր առել։

Թերթի տեղեկություններով, Արցախում Դավթյանին հասկացրել են, որ այդ ամենը չի մարսվել ու մոռացվել, և արցախցիների համար ընդունելի չէ, որ նա Արցախում գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնի: Մի խոսքով, այլ պատճառներ ևս հիշատակելով՝ նրան բաց տեքստով հասկացրել են, որ ընդունելի կերպար չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ