⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Մեր մրցակիցները. Ուելսը հաղթել է Լատվիային, Խորվաթիան՝ Թուրքիային

Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D ենթախմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացել են երկու հանդիպումներ:

Ուելսի ընտրանին, տանն ընդունելով Լատվիային, հանդիպումն ավարտել է 1-0 հաշվով: Խաղի 41-րդ րոպեին միակ և հաղթանակ գնդակը խփել է Քիֆեր Մուրը:

Օրվա մյուս խաղում Թուրքիան, սեփական հարկի տակ մրցելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանու հետ, զիջել է 0-2 հաշվով: Խորվաթների կազմում դուբլի հեղինակ է դարձել Մատեո Կովաչիչը: Կովաչիչը Թուրքիայի դարպասը գրավել է խաղի 20-րդ և 45-րդ րոպեներին։

D խմբի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո 4 միավորով գլխավորում է Ուելսի հավաքականը։ Խորվաթիայի հավաքականը, որը ևս 4 միավոր ունի, երկրորդ հորիզոնականում է։ Հայաստանի և Լատվիայի հավաքականները միավոր չունեն, Հայաստանի հավաքականը խմբում երրորդն է, իսկ Լատվիան եզրափակում է աղյուսակը։ Հայաստանի և Լատվիայի հավաքականները մեկ խաղ պակաս են անցկացրել։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսին: Հունիսի 16-ին Ալեքսանդր Պետրակովի սաներն արտագնա խաղում կմրցեն Ուելսի հետ, իսկ հունիսի 19-ին Երևանում կընդունեն Լատվիայի հավաքականին: 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ