Աշխարհահռչակ հույն ջութակահար եւ դիրիժոր Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում
Մշակութային
Աշխարհահռչակ հույն ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում։
Մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում մենահամերգով հանդես կգա Sony Classical-ի բացառիկ արտիստ, լեգենդար նվագախմբերի հետ, ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող Լեոնիդաս Կավակոսը:
Համերգը կկայանա «Երևանյան հեռանկարներ» միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:
Ծրագրում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախ Սոնատ սոլո ջութակի համար № 1, սոլ մինոր, BWV.1001 Ջութակի պարտիտա № 1, սի մինոր, BWV.1002 Ջութակի պարտիտա № 2, ռե մինոր, BWV.1004:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։
Համերգի օրը գործելու է Երևան-Բյուրական-Երևան երթուղի: Ցանկացողները կարող են նախապես գրանցվել` զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։