⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հայ շախմատիստները ավարտեցին ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում

Սպորտ

Հայաստանը ներկայացնող կին շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են վերջին` 11-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Աննա Սարգսյանն, ով, 11 հնարավորից հավաքելով 7,5 միավոր , գրավեց 10-րդ տեղը:  Էլինա Դանիելյանը 14-րդն է, Լիլիթ ՄԿրտչյանը` 21-րդը: Մարիամ Մկրտչյանն, ով այս առաջնությունում լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի նորմա, մրցաշարային աղյուսակում 30-րդն է: Սուսաննա Գաբոյանը միայն 65-րդն է, իսկ Պոլինա Կոբակը` 84-րդը:

Եվրոպայի կանանց անհատական առաջնության չեմպիոնը վրացի Մերի Արաբիձեն է:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ