Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Երբ մե­կու­կեսհո­գա­նոց կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար Լև­ոն Շի­րի­նյա­նը զա­ռան­ցում էր Երև­ա­նում Վլա­դի­միր Պու­տի­նին կա­լա­նա­վո­րե­լու մա­սին, զար­մա­ցանք, բայց բա­նի տեղ չդրինք: Եվ ա­հա զար­մա­նա­լի­ո­րեն զա­ռան­ցեց և տխրահռ­չակ «գե­նե­րալ», ՔՊ-ական պատ­գա­մա­վոր ԳԱ­ԳԻԿ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԸ. «Եթե Պու­տի­նը ե­կավ Ե­րև­ան, պետք է կա­լա­նա­վոր­վի»: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է Վա­հան Բա­բա­յա­նը. «Սրանք լրիվ են ու­ղեղ­նե­րը թռցրել, վերջ­նա­կա­նա­պես ու­զում են հրա­ժա­րա­վեն ՌԴ-ից: Գո­նե նոր­մալ ա­դեկ­վատ, նույ­նիսկ ռուս­նե­րին քննա­դա­տող մար­դը պատ­կե­րաց­նում է այս հայ­տա­րա­րու­թյան հե­տև­անք­նե­րը, իսկ սրանք` ոչ: Մի­ջու­կայ­ին գեր­տե­րու­թյան ղե­կա­վա­րին ձեր­բա­կա­լե­լը նշա­նա­կում է պա­տե­րազմ հայ­տա­րա­րել այդ պե­տու­թյա­նը, դա մեկ (ի դեպ դրա մա­սին ա­սաց մի քա­նի օր ա­ռաջ Մեդ­վե­դև­ը), երկ­րոր­դը` էդ ար­դեն չե­ղար­կե՞լ եք ՌԴ հետ մեր դի­վա­նա­գի­տա­կան ու դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, հա՞: Եր­րոր­դը` իշ­խող ու­ժը, կար­ծում եմ, պար­տա­վոր է կա՛մ հեր­քել, կա՛մ հաս­տա­տել սույն պեր­սո­նա­ժի զա­ռան­ցան­քը»: Դե ինչ ա­սես, ՔՊ-ն գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է նման­վում քա­ղա­քա­կան ինք­նաս­պա­նի: Լա՛վ, նույ­նիսկ վրա­ցի­ներն այդ­պի­սի բան չեն խո­սում, դու ո՞ր հո­գե­բու­ժա­րա­նից ես փա­խել, ա՛յ «տռու­սի­կա­յին» գե­նե­րալ:

Զար­մա­նա­լի գլուխ­գո­վան է ԴՈ­ՆԱԼԴ ԹՐԱՄ­ՓԸ: ԱՄՆ նախ­կին նա­խա­գա­հը Fox News-ին տված հար­ցազ­րույ­ցում ա­սել է, որ կա­րող է մեկ օ­րում վերջ տալ Ուկ­րա­ի­նա­յում ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյա­նը: Նա պնդել է, որ կա­րող է բա­նակ­ցել ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի և Ուկ­րա­ի­նա­յի նա­խա­գահ Վլա­դի­միր Զե­լենս­կու հետ: «Մենք կա­րող եք հայտն­վել մի­ջու­կա­յին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում, ո­րի հա­մե­մատ Ա­ռա­ջին և Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ­նե­րը նման կլի­նեն թխված­քաբ­լիթ­նե­րի: Սա ան­հա­վա­նա­կան է, քա­նի որ մենք ու­նենք մար­դիկ, ո­րոնք չգի­տեն, թե ինչ են ա­նում: Բայց ե­թե հա­կա­մար­տու­թյու­նը չլուծ­վի, ես 24 ժա­մում այն կլու­ծեմ Զե­լենս­կու և Պու­տի­նի հետ», - շա­րու­նա­կել է Թրամ­փը: ԱՄՆ նախ­կին նա­խա­գահն ա­սել է, որ ու­նի «մե­կօ­րյա» լու­ծում, որն ին­քը կա­ռա­ջար­կի ընտր­վե­լու դեպ­քում, ո­րն էլ կլու­ծի Ռու­սաս­տա­նի և Ուկ­րա­ի­նա­յի մի­ջև հա­կա­մար­տու­թյու­նը: Մի­և­նույն ժա­մա­նակ Թրամփն ա­սել է, որ ին­քը չի կա­րող իր ծրա­գի­րը բա­ցա­հայ­տել այս պա­հին, քա­նի որ այն չի կա­րող օգ­տա­գործ­վել պա­տե­րազ­մող երկր­նե­րի մի­ջև պաշ­տո­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րում: Դե ինչ ա­սես, աշ­խար­հի բո­լոր պո­պու­լիստ­նե­րը նման են ի­րար` խոս­տա­նում են հրաշք­ներ, մինչ­դեռ ող­ջա­միտ­նե­րը հրաշք­նե­րի չեն հա­վա­տում:

ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րու­թյու­նը լրագ­րող­նե­րի հետ ա­վան­դա­կան ճե­պազ­րույ­ցի ըն­թաց­քում տե­ղե­կաց­րել է, որ Վա­շինգ­տո­նը մտա­հո­գու­թյուն է հայտ­նել Բաք­վին՝ ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան վեր­ջին տե­ղա­շար­ժե­րի կա­պակ­ցու­թյամբ: Պա­տաս­խա­նե­լով լրագ­րո­ղի հար­ցին այս կա­պակ­ցու­թյամբ՝ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րու­թյան ա­ռա­ջին փոխ­խոս­նակ ՎԵ­ԴԱՆԹ ՓԱ­ԹԵ­ԼԸ հայտ­նել է. «Պետ­քար­տու­ղա­րի տե­ղա­կալ Քե­րան Դոնֆ­րի­դը զրու­ցել է արտ­գործ­նա­խա­րար Բայ­րա­մո­վի հետ և մտա­հո­գու­թյուն հայտ­նել ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան տե­ղա­շար­ժե­րի կա­պակ­ցու­թյամբ: ...Այս հա­կա­մար­տու­թյու­նը ռազ­մա­կան լու­ծում չու­նի, և մենք կշա­րու­նա­կենք նպաս­տել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև քննար­կում­նե­րին, ինչ­պես երկ­կողմ, այն­պես էլ գոր­ծըն­կեր­նե­րի հետ ու բազ­մա­կողմ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի շրջա­նա­կում»: Թվում է, թե պո­զի­տիվ փաստ է, սա­կայն զար­մա­նա­լին այն է, որ մեր կեն­սա­կան հար­ցի մա­սին խոս­վել է ի­մի­ջի­այ­լոց, այն ճե­պազ­րու­ցի ըն­թաց­քում, ո­րի ա­ռյու­ծի բա­ժի­նը նվիր­ված էր Իս­րա­յե­լի ներ­քին ճգնա­ժա­մին: Այն­պես որ, Ա­մե­րի­կա­յին մենք հե­ռաքր­քիր ենք այն­քա­նով, որ­քա­նով, ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյա­նե­րի մեծ մա­սը նույ­նիսկ մեր տե­ղը քար­տե­զի վրա չգի­տեն:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆՈՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ