ՀԱՅՈՑ ՏՈՀՄԱԾԱՌՆ ԱՐՄԱՏԻՑ ԿՏՐՈՂՆԵՐԸ
Վերլուծություն
Մինչ մայրաքաղաքում «քովիդային պարետ» Տիգրան Ավինյանը քստմնելի ծառասպանդ է իրագործում, նիկոլաթուրքական «ապագան» եկավ Տեղ գյուղ` 5 տեղով թուրքի առաջխաղացման տեսքով: Ինչպես նկատել է անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Պաշտոնական բոլոր հայտարարություններն ու մեկնաբանություններն այնպես են խճճած, որ ոչ ոք բան չհասկանա: Միայն Նիկոլը կարող էր թշնամու առաջխաղացման մասին այնպես աչքալուսանք աներ, որ հիմա լիքը մարդ վստահ է, թե ապրիլի 1-ից Արցախի ճանապարհը բացվելու է: Ում հարցնում եմ, ասում են. «Նիկոլն ա ասել»: Մի խոսքով, տարին 365 օր՝ ապրիլի 1 է մեր երկրում»:
ԲԱՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՀԻՄՔԵՐԻ ՀԻՄՔԻՆ ԽՓԵԼՈՒՆ
Մինչդեռ ըստ ԱԱԾ հաղորդագրության. «Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»:
Ա՛յ քեզ բան, «էսկալացիա թույլ չտալու», կապիտուլյանտ շանորդիք: Այդպես «էսկալացիա թույլ չտալու» խաղերով մի օր փաստի առաջ ենք կանգնելու, որ թուրքն արդեն Երևանում է: Պատերա՞զմ եք հետաձգում ձեր արևին` հետաձգե՛ք, հետաձգե՛ք, վերջում պատերազմի փոխարեն լինելու են պարզապես ջարդեր ու կոտորածներ: Ի դեպ, ԱԱԾ-ն իբր հերքեց Նիկոլի ասածը, որ բանակը փոխարինվում է սահմանապահներով. «Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա»: Պարզ է, որ բաց դաշտում չէր զորքը, սակայն Նիկոլի ասածից բխում է, որ հենց բարձունքներից են զորքը հանել: Որպեսզի թշնամին առանց դժվարության «Զանգեզուր բիզիմդիր» անի: Իսկ դա թույլ չտվող Իրանին և ՌԴ-ին, գումարած Չինաստանը, Նիկոլը բոլոր հնարավոր միջազգային հարթակներում և բոլոր հնարավոր առիթներով խրտնացնում է` փաստորեն վարելով Հայաստանի առավելագույն անպաշտպանության քաղաքականություն: Եվ Հայաստանի հանդեպ անվստահության մակարդակը հասել է ամոթալի չափսերի: Ինչպես գրում է «Ереванский наблюдатель» Տելեգրամ ալիքը. «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջերս կայացած նիստում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հորդորել են Հայաստանին վաճառել կամ տրամադրել ռուսական արտադրության ինքնաթիռներ, հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր տեղակալ Կարեն Բրուտյանին խստորեն հանձնարարել է չվերադառնալ հանդիպումից առանց Ռուսաստանի Դաշնության կողմից դրական արձագանքի: Սակայն նա վերադարձավ ռուսական կողմի առաջ քաշած պայմանով` վստահելի երաշխիքներ տրամադրել, որ ռուսական զենքն ու տեխնիկան հասանելի չեն լինի ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներին»:
Սակայն վերադառնանք մայրաքաղաքի ծառասպանդին: Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ եթե ճապոնացիները կարողացել են սակուրա ծառատեսակը, որը բալենի է, ծաղկելը ստանալ և միրգը չստանալ, վստահաբար մենք էլ կարող ենք անել ծիրանենու հետ: Իսկ ամուլ ծիրանենին սոսկ այլասերված երևակայության խաղ չէ, այլ շատ լուրջ սիմվոլիկ նշանակություն ունի: Կինոռեժիսոր, հանրային գործիչ Արշակ Զաքարյանն իրավացիորեն վրդովվում է. «Մի քանի «միամիտ» արգումենտ էին բերում, թե բա ծիրանենիներ էլ են տնկելու՝ մեր հայկական խորհրդանիշը: Ախր ո՞ նց բացատրեմ որ էս նեռի ծնունդների նպատակը հային «պտղից» զրկելն է եղել և մնում ի սկզբանե: Ինչպես մեզ զրկեցին, մոտ հինգ սերունդ «պտղից» իրենց իսկ ձեռքով կազմակերպած կոտորածով: Հայը մնացել է հենց իր խորը արմատների շնորհիվ ու հենց դա էլ արմատախիլ են անելու և տեղը թողնելով իրենց գաղափարական իր ասած «թանգարանի նմուշը»: Սա նույնպես այս սատանիստերի ծիսական խաղերից է՝ ձևի ու տեսքի, անունի համար պահել միայն «թանգարանի նմուշ» անշունչ, անարմատ և ամենակարևորը անպտուղ հայի: Գարդասիլ, Իսրայելից բերված արհեստական բեղմնավորման «հումք» և իհարկե այսօր արդեն իսկ մեր աչքով տեսնում ենք «անունով հայ» տեսակը, որ տենչում է գենետիկորեն իրեն հարազատ թլփատ վայրի ցեղերի մուտքը մեր Ավետյաց երկիր»:
Ասենք ավելին` ըստ մեր դիցաբանության, ծիրանը տիեզերական պտուղ է, որը հենց Արարիչն է տնկել Հայկական լեռնաշխարհում, իզուր չէ, որ մեր բարձրավանդակից դուրս ծիրանն այլասերվում է և ստանում լրիվ ուրիշ համ և որակներ: Այսինքն` ծիրանն ամլացնելու ծրագիրը հենց մեր հայ տեսակի արարչական հիմքն ամլացնելուն է միտված: Եվ մայրաքաղաքի ծառասպանդը խորհրդանշում է Հայոց տոհմածառն արմատից կտրելը:
«ԵՐԿԻՐ-«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»
Իսկ կապիտուլյանտ Նիկոլը, որի գերագույն պղծության քասթինգը նրա «Երկրի հակառակ կողմը» գիրքն էր, 2018-ից սկսած իր զավթած երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես կառավարում էր իր ստախոս, անբարոյական և շանտաժիստ թերթը: Պատահական չէ, որ իշխանության մարմիններում հայտնված «ՀԺ»-ի լրագրողներն էլ դարձել են այլանդակության մարմնավորում, և հիմա իրենց դրսևորում են նաև որպես ազատ խոսքի ոխերիմ թշնամիներ: Պետական ապարատում հայտնված այլ ԶԼՄ-ների լրագրողները, սակայն, այդպիսին չեն, անգամ ՀՀՇ-ական մամուլից ապարատ եկած Տիգրան Հակոբյանը, որը շատ վատ մարդ լինելով հանդերձ, պրոֆեսիոնալ և բարեխիղճ պաշտոնյա է:
Իսկ «ՀԺ»-ի շանտաժիստական մեթոդները Նիկոլը տարածեց նաև արտաքին քաղաքականության ոլորտի վրա: Եվ ամենազարմանալին` արդեն 5 տարի է, դա ստացվում է, բայց բնականաբար Հայաստանի ռեսուրսը ոչնչացնելու հաշվին: Օրինակ, ՌԴ-ի պաշտոնյաները նիկոլական կտերը լավ էլ ուտում են, զի նա թույլ է տալիս ՀՀ շահերի հաշվին շատ շռայլ խաղեր տալ, և այդ պատճառով շանտաժիստ չարչիների ՔՊ-ական կոդլին վերաբերվում են ինչպես լեգիտիմ իշխանավորների: Հաագայի դատարանի` Պուտինին ձերբակալելու օրդերի շուրջ սրանց խաղերին էլ նույնն է սպասվում, բայց իհարկե մեր կենսական շահերի և կենսատարածքների հաշվին:
Ու հիմա պարզվեց, որ նույնիսկ անգլոսաքսերի մոտ է այդ զզվելի ցածրախավն անցնում... Արմենը Աշոտյանը «թարմ հետքերով» վերլուծել է, թե «ինչու էր Նիկոլ Փաշինյանը «ճխտվել» «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին», որն ինչպես հայտնի է, Բայդենի հովանու ներքո անցկացված դեմարշ էր Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ:
— 3 րոպե 40 վայրկյանում ստի, աներեսության համաշխարհային չեմպիոն Նիկոլը կարողացավ արտաբերել մի քանի տոննա սուտ ու հիմարություն և չխոսել այն ամենի մասին, ինչը կարևոր էր և օրհասական:
— Նիկոլ Փաշինյանի ելույթը բաղկացած էր 2 մասից.
• 1-ին մասում նրա «հաղթական» զեկույցն էր, թե ինչպիսի «համաշխարհային ռեկորդներ» է ՀՀ-ում սահմանել «ժողովրդավարությունը»,
• 2-րդ մասում ՝ ադրբեջանական ագրեսիայի, «խաղաղության» օրակարգի թեման:
— Հայաստանն անգամ արևմտյան, ամերիկյան դասակարգումներով ժողովրդավար չէ, իսկ այս գագաթնաժողովին ՀՀ հրավերը պետք էր ԱՄՆ-ին:
— Աննա Հակոբյանին ասեք` ամուսնուն հետ բերի «հողերի հետ խաղալուց» և այս տեսանյութը ցույց տա, որովհետև ինչքան էլ Նիկոլին շեղի, դա չի ազդելու. նա անհույս է:
— Նիկոլին հետապնդելու են թե՛ ողջ, թե՛ Նիկոլի ձեռամբ սպանված հայերը:
Նիկոլն ասում է, որ Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում՝ 2022-ին: Մինչդեռ Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների շարքին է դասվել ոչ թե Նիկոլի օրոք և շնորհիվ, այլ եղել է համացանցում ազատ նույն «քըխ» նախկինների օրոք՝ 2013-ին, 2014-ին, 2015-ին, 2016-ին... Դա նախկիններից եկած ցուցանիշ է, որը Նիկոլը համեմատաբար քիչ է ոչնչացրել: Դե իհարկե Freedom House-ը աչք է փակել ՔՊ-ի ֆեյքաբուծարանների վրա, որոնք համացանցում այլանդակ հալածանքների են ենթարկում սեփական կարծիք արտահայտողների, և պետք է շատ սառնասիրտ լինես, որ կարողանաս տասնյակ հազարավոր հայհոյանքները բանի տեղ չդես և քո ասելիքն ասես:
Դե իհարկե, Նիկոլը «մոռանում» է մյուս ամերիկյան զեկույցների մասին, համաձայն որոնց` ժողովրդավարության ցուցանիշներով Հայաստանը հիմա հետ է նույնիսկ Բուրկինա Ֆասոյից: Աշոտյանի ասած. «Նիկոլ Փաշինյանը, իր երեսը դարձնելով «գետաձիու հետույքի» կաշի, հայտարարում էր, Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը «Economist Intelligence Unit»-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում: Իրականում՝ այս վարկանիշով Հայաստանը շարունակում է մնալ «հիբրիդային ռեժիմում»՝ էշի և ձիու խառնուրդ՝ ջորի»:
Բացասական զեկույցներին Նիկոլի խունտայի վերաբերյալ նույնիսկ Քադաֆին ու Սադամը կնախանձեին, բայց անգլոսաքսերը առաջնորդվում են «շան որդի է, բայց մեր շան որդին» սկզբունքով: Մինչև գա այն օրը, որ Նիկոլի «պիտանիության ժամկետը» սպառվի, կամ գտնեն նրանից այլանդակ մեկ այլ վիժվածքի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ