«Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան

Արարատյան դաշտում, ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի լույս 2-ի գիշերը

Եղանակ

Այս օրերինհանրապետության հովտային գոտում, այդ թվում՝ Արարատյան դաշտում, ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը. օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3...-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2…-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0…-2 աստիճան։

Հանրապետության տարածքում մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ հյուսիսարևմտյան, 4-6 մ/վ, մարտի 30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, ապրիլի 2-ին՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը 5-8 աստիճանով նվազելուց հետո 31-ին կնվազի ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։

Ապրիլի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ