Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Նի­կո­լա­կան խուն­տա­յի կող­մից մո­գո­նած տա­րօ­րի­նակ կա­ռույց­նե­րի ցան­կում կա ԿՈ­ՌՈՒՊ­ՑԻ­Ա­ՅԻ ԿԱՆ­ԽԱՐ­ԳԵԼ­ՄԱՆ ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈՎ, որն իբր թե պի­տի ա­պա­հո­վի նա­և պաշ­տո­նա­տար ան­ձանց գույ­քի և ե­կա­մուտ­նե­րի թա­փան­ցի­կու­թյու­նը: Չգի­տես ին­չու, հայ­տա­րա­րագր­վող­նե­րի մեջ ա­վե­լաց­րել են նա­և կու­սակ­ցու­թյուն­նե­րի ղե­կա­վար մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին... Լավ, գլու­խը քա­րը, սա­կայն ե­թե փոր­ձեք դրանց կայ­քում ո­րև­է մե­կի հայ­տա­րա­րա­գի­րը գտնել, մի­ան­գա­մից կհի­շեք ձեզ հայտ­նի բո­լոր հի­շոց­նե­րը: Սույն աստ­վա­ծատ­հաճ կա­ռույ­ցում թե­և հա­վաս­տի­աց­նում են, որ զուտ տեխ­նի­կա­կան թե­րու­թյուն­նե­րի խնդիր է, սա­կայն հակ­ված ենք կար­ծե­լու, որ ի­րենք են տե­ղով տեխ­նի­կա­կան խնդիր, և ի­րա­կա­նում նպա­տակ ու­նեն ոչ թե թա­փան­ցի­կու­թյան, այլ տվյալ­նե­րը պար­զա­պես հա­վա­քե­լու, որ օ­րի­նակ հարկ ե­ղած դեպ­քում ընն­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի դեմ ինչ-որ բան գտնեն: Ա­ռա­վել ևս, որ չար լե­զու­նե­րի խոս­քով, հայ­տա­րա­րագ­րե­րի սեր­վե­րը գտնվում է Օր­բե­լու փո­ղո­ցի ֆեյ­քա­բու­ծա­կան տխրահռ­չակ ՊՈ­ԱԿ-ի շեն­քում: Ի դեպ, զար­մա­նա­լի­ո­րեն խնդիր­նե­րի են բախ­վում և հայ­տա­րա­րա­գիր լրաց­նող­նե­րը` մեկ էլ հենց լրաց­նե­լու ըն­թաց­քում կայ­քէ­ջը մի քա­նի ժա­մով դառ­նում է ան­հա­սա­նե­լի: Եվ ե­թե փոր­ձես հե­ռա­խո­սով պար­զել, կհայտ­նա­բե­րես, որ մի քա­նի հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րից գոր­ծում է մի­այն մե­կը, այն էլ պա­տաս­խա­նո­ղը ռո­բոտ է, ո­րը տե­ղե­կաց­նում է, որ բո­լոր օ­պե­րա­տոր­նե­րը զբաղ­ված են: Ֆե­յս­բու­քյան է­ջով կապ հաս­տա­տելն էլ մի բան չի` ցե­րե­կը գրած նա­մա­կին կար­ձա­գան­քեն կես­գի­շե­րին մոտ... Կարճ ա­սած` քիչ է, որ սրանք նի­կոլ են, դեռ մի բալ էլ լրիվ «криворукий» են:

Մեզ զար­մաց­րեց նա­և «Ադեկ­վադ» մի­ա­բա­նու­թյան հիմ­նա­դիր ԱՐ­ԹՈՒՐ ԴԱ­ՆԻ­Ե­ԼՅԱ­ՆԸ, ՀՀ ՍԴ-ի` Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի մա­սին ո­րո­շու­մը մեկ­նա­բա­նե­լով այս­պես. «Իսկ ձեզ մոտ հարց չի՞ ա­ռա­ջա­նում, թե ին­չու է ՀՀ կող­մից դեռ չվա­վե­րա­կա­նաց­ված Հռո­մի ստա­տու­տը տենց աղ­մուկ բարձ­րաց­րել Մոսկ­վա­յում, իսկ Տա­ջի­կիս­տա­նի կող­մից վա­վե­րաց­ման փաստն ա­նաղ­մուկ է... տե­ղա­կան ա­գեն­տու­ռան էլ դա սկսեց ակ­տի­վո­րեն կա­պել Պու­տի­նի հետ, թե­պետ պրո­ցե­սը շատ ա­վե­լի վաղ էր սկսել, քան Պու­տի­նին ձեր­բա­կա­լե­լու ո­րո­շու­մը: Բա­նը նրա­նում է, որ խնդրո ա­ռար­կան Ա­լի­ևն է, նրան է ռե­ալ վտանգ սպառ­նում, ոչ թե Պու­տի­նին: Կրեմ­լին սպառ­նա­ցող վտանգ­նե­րի շար­քում ՀՀ ՍԴ ո­րո­շու­մը թոփ 100-ի մեջ էլ չկա: Մինչ­դեռ Ա­լի­և­ին որ­պես դաշ­նա­կից կորց­նե­լը թոփ 5 սպառ­նա­լիք­նե­րի մեջ ա: Իսկ Էր­դո­ղա­նին կորց­նե­լը թոփ 3»: Այս­տեղ զար­մա­նա­լի է` մի՞թե Ար­թուր Դա­նի­ե­լյա­նը հա­վա­տում է, որ Նի­կո­լը մտա­դիր է Հա­ա­գա­յի դա­տա­րան քարշ տալ իր պա­պա­նե­րին` Ա­լի­և­ին ու Էր­դո­ղա­նին: Դա լրիվ հա­կա­գի­տա­կան ֆան­տաս­տի­կա է:

Իսկ Ա­ԱԾ-ն և այն գլխա­վո­րող Ա­ԲԱ­ԶՅԱ­ՆԸ լրիվ կրակն են ըն­կել Նի­կո­լի ձե­ռը: Ըստ Ա­ԱԾ-ի. «Հա­մա­ձայն Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև նա­խօ­րե­ին ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի եր­կու երկր­նե­րի սահ­մա­նա­պահ­նե­րը մար­տի վեր­ջին օ­րե­րին վե­րո­հի­շյալ հատ­վա­ծի (Կոռ­նի­ձոր-Տեղ հատ­վա­ծի մեր­ձա­կայ­քը-խմբ.) եր­կայն­քով պետք է տե­ղա­կայ­վե­ին սահ­մա­նի եր­կու կող­մե­րում:  Տե­ղա­կայ­ման ըն­թաց­քում ի հայտ են ե­կել քար­տեզ­նե­րի տա­րըն­թեր­ցում­ներ: Ո­րոշ տե­ղե­րում ադր­բե­ջա­նա­կան կող­մը, չսպա­սե­լով նա­խա­պես պայ­մա­նա­վոր­ված ճշգրտում­նե­րին, սկսել է դիր­քա­վոր­վել և ի­րա­կա­նաց­նել ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­ներ»: Դե ինչ ա­սես, կա­պի­տու­լյանտ Նի­կո­լը զար­մա­նա­լի­ո­րեն բա­նա­կին հա­նում է և փո­խա­րի­նում սահ­մա­նա­պահ­նե­րով: Այս­տեղ կա­րող էր լի­նել ձեր հայ­հո­յան­քը. «ՀՀ սահ­մա­նա­պահ զոր­քե­րը ստանձ­նե­լու են այդ հատ­վա­ծում ՀՀ պե­տա­կան սահ­մա­նի պահ­պա­նու­թյու­նը: Ընդգ­ծեմ, որ սահ­մա­նա­պահ զոր­քե­րը տե­ղա­կայ­վե­լու են ՀՀ պե­տա­կան սահ­մա­նի այն նույն դիր­քե­րում, որ­տեղ մինչ օրս ՊՆ ստո­րա­բա­ժա­նում­ներն է­ին տե­ղա­կայ­ված»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ