Տեղ գյուղի դավաճանության բացահայտման մասին նշել էինք դեռ փետրվարի 10-ին. Տեսանյութ
ՎերլուծությունՏեղ գյուղում տեղի ունեցած դավաճանության առնչությամբ պետք է նշել հետևյալը։ Այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը Հայաստան հնարավոր դարձել, որովհետեւ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում «հստակ գծագրվել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը»: Այսինքն՝ իրենք ասել են, որ իրենց պատկերացմամբ՝ ՀՀ քարտեզը սա է:
Նախ Եվրամիությունը չպետք է գծագրի մեր երկրի սահմանը, բայց եթե անգամ գծագրել է, նշանակում է, որ, փաստորեն, մեր թիկունքում գաղտնի եղել է դելիմիտիացիայի գործընթաց ԵՄ-ի գլխավորությամբ: Ընդ որում Նիկոլն ասաց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնել են դրա հետ։
Եթե ԵՄ-ն Նիկոլի համար գծագրել է ՀՀ սահմանները, ուրեմն Նիկոլը թող ասի, թե Հայաստանի Հանրապետության համար ի՞նչ սահմաններ են գծագրել եվրոպացիները:
Ստացվում է ԵՄ-ն գծագրել է մեր սահմանները, բայց ոչ մեկս տեղյակ չենք` այն դեպքում, երբ Ռուսաստանը դեռ մի քանի ամիս առաջ ասաց, որ կան Սովետական Միության գլխավոր շտաբի քարտեզները, որտեղ այդ սահմանները ծառ առ ծառ, բլուր առ բլուր նկարագրված են, եւ ռուսական կողմը պատրաստ էր այդ քարտեզները տրամադրել, որպեսզի համապատասխան աշխատանք իրականացվի: Մինչդեռ հիմա գնացել են ԵՄ ինչ-որ քարտեզների հիման վրա գծագրում են կատարել եւ չզարմանաք, եթե պարզվի ՀՀ տարածքից մեծ կտորներ մնացել են Ադրբեջանին: Բնական է, որ ԵՄ-ն գծագրել է այնպես, ինչպես իրեն է պետք: Իսկ նրան պետք է ադրբեջանական նավթ եւ գազ:
Տեղ գյուղի դավաճանության բացահայտումը մենք տվել էինք դեռ փետրվարի 10-ին։
ԴԻՏԵՔ այս հաղորդումը