⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Մեղավոր եմ զգում ինձ. Մխիթարյանը` վրիպելու եւ փոխանցում չանելու մասին

Սպորտ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի տնային խաղը, որում միլանյան ակումբը պարտվել էր 0-1 հաշվով:

Մխիթարյանը խոստովանել է, որ 21-րդ րոպեին կարող էր փոխանցում կատարել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որը մրցակցի տուգանային հրապարակում շատ նպաստավոր դիրքում էր.

«Մեղավոր եմ զգում ինձ, որ չեմ օգտագործել գոլային պահս: Երեք խաղում գոլ չենք խփել: Մեր հնարավորությունները չենք կարողանում օգտագործել: «Ֆիորենտինայի» դեմ խաղի միայն առաջին կեսում կարող էինք երեք կամ չորս գոլ խփել:

Իմ ստեղծած գոլային դրվագում կարող էի գոլային փոխանցում կատարել Լուկակուին, բայց լավ դիրքում էի և կենտրոնացած, ադրենալինը շատ էր այդ պահին: Մոտիվացիայի խնդիր չկա: Պետք է լինենք հանգիստ, պարզ մտքով և կենտրոնանանք գոլ խփելու վրա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է internews.it-ը:

Մխիթարյանի ձեռնարկած հրաշալի գրոհը ստորեւ.

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ