Իշխանության օլոմբան ու իշխանափոխության պրակտիկ հնարավորությունը. Նարեկ Սամսոնյան
Զարկերակ
Իշխանության մոտ տոտալ օլոմբա է. Մհերը զարկեց ճակտին փռեց գետնին՝ դավաճանները փորձեցին պատասխանել օլոմբա եղան, որովհետև մոնտաժված վիդեոն չաշխատեց, իսկ մկրատը թարս մտավ համապատասխան տեղները: Հաջորդ օրը մի նիկոլի վաստակ՝ նախօրեին տեղի ունեցածից կատաղած թքեց քաղաքացու երեսին՝ թիկնապահ կոչվածներին քաղաքացու թևերը բռնել տալով: Նորից օլոմբա եղան, որովհետև հանրության տեսանելի մասը 3 օր շարունակ թքում ա ալենի բերանին:
Դրանից հետո որոշեցին Աշոտիկին դարձնել իրանց թեմայի մի մաս ու իրանց ողջ ագիտպռոպով կպան «Աշոտին էլ են ծեծել» օպերացիային: Ընդամենը մի օր անց Աշոտը հերթական օլոմբան արեց ու հայտարարեց, որ թքան ալենը սուտ ա ասել՝ իրան չեն ծեծել:
Արդեն էսօր իշխանությունների օլոմբայի շղթան շարունակեց Edgar Ghazaryanը ով միայնակ (զարմանալիորեն «Հայաստան» դաշինքի պատգամավորները չէին գնացել) ԱԺ-ում շան օրը գցեց իշխանական որջի ներկայացուցիչներին: Էսօր Էդգարը քիչ էր, մի հատ էլ արթուր հովհաննիսյան անունով մեկը հերթական անգամ հիմնավորեց էս իշխանությունների հետ ամենավատ ձևով դատաստան տեսնելու սցենարի գերլեգիտիմությունը:
Կարճ ասած՝ վերջին մի քանի օրը իշխանությունների մոտ քաղաքական օլոմբայի օրեր են ու, եթե մի քիչ «բրդեն» կամ «նավակը ճոճեն» քաղաքական ուժերը բացառված չի, որ նոր քաղաքական ճգնաժամ կարող է սկսել երկրում, իսկ, եթե էդ էլ լինի ու քայլելու փոխարեն արդյունավետ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ լինեն՝ Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն: