⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Մխիթարյանը օրինակ է բոլորի համար, ով 34-ում խաղում է «Ինտերի» կազմում. Սյոմին

Սպորտ
 «Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է Հենրիխ Մխիթարյանի եւ Էդուարդ Սպերցյանի մասին.

«Բոլոր հայերի համար Մխիթարյանը օրինակ է, որը 34 տարեկանում մշտապես խաղում է  «Ինտերի» կազմում։ Որովհետեւ նա ճիշտ մարզվում եւ պահում է ռեժիմը։ Իհարկե, անձամբ ծանոթ եմ Մխիթարյանի հետ, շատ մտերմիկ չենք բայց հանդիպելիս բարեւում եւ խոսում ենք միմյանց հետ։ Ես անընդհատ հայերին ասում եմ, որ համոզեն Մխիթարյանին վերադառնալ հավաքական։ Հիմա Հայաստանի հավաքականը ունի երիտասարդ կազմ, իսկ եթե լիներ Մխիթարյանը թիմը շատ ավելի ուժեղ կլիներ։ Բայց նա դեռ չի ուզում, երեւի փորձում է կենտրոնացնել ուժերը ակումբի ելույթների վրա», - Սյոմինի խոսքերն է փոխանցում «Спорт-Экспресс»-ը։

Անդրադառնալով Էդուարդ Սպերցյանին Սյոմինն ասել է.

«Անցած տարի ես նրան շատ էի հավանում, այս տարի նա Կրասնոդարի կազմում ավելի քիչ է վառ ելույթներ ունեցել։ Բայց, Սպերցյանը ահռելի պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է»,-նշել է մասնագետը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ