«Զատկական փառատոն»-2023-ը` Վանաձորում
Մշակութային
Գուգարաց թեմը եւ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ապրիլի 9-ին կազմակերպել են Զատկական փառատոն:
Առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել ՝ 2022 թվականին ՝ Երեւանում:
Այս տարի փառատոնը հանդես է գալիս ընդգրկուն ծրագրով, որտեղ ուրույն հատված ունի ներառականությունը:
Փառատոնի շրջանակում կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների, ինչպես նաեւ՝ Վանաձորում եւ ՀՀ մարզերում գործող այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները:
Հարկ է նշել, որ երեխաները կներկայանան ներառական համերգային ծրագրերով:
Միջոցառումը կընդգրկի համերգային ծրագիր, ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ յուրաքանչյուր անցորդ կարող է դառնալ տոնախմբության անմիջական մասնակիցը՝ ընդգրկվելով պարի, դեկորատիվ-կիրառական արվեստի եւ նկարչության վարպետության դասերին:
Տոնական միջոցառումը կմեկնարկի ապրիլի 9 –ին՝ ժամը 12։00 -ից, Վանաձորի Սուրբ Նարեկացու եկեղեցու տարածքում:
Զատկական փառատոնը ամենամյա փառատոն է, որի նպատակն է համախմբել հանրությանը, համայնքի բնակիչներին, զբոսաշրջիկներին գեղեցիկ տոնակատարության շուրջ:
