Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Զենքը ինքն իրենով ոչինչ չի բերում, ոչ ժողովրդավարություն, ոչ պետականություն

Վերլուծություն

Տիգրան Մարտիրոսյանը գրում է. 

Զենքն առանց որակյալ իմաստավորման ու պատճառաբանության, առանց որակյալ գաղափարախոսության ոչինչ է:

 

Ի՞նչն է պակասում այս տողերում՝

 

«Անզեն ժողովրդավարությունն անհնար է,

Անզեն երկրի գոյությունն անհնար է, 

Անզեն արդար հանրությունն անհնար է,

Անզեն արժանապատվությունն անհնար է:»

---

Ասեմ ինչն է պակասում:

 

Իմաստ բառը:

 

Զենքը ինքն իրենով ոչինչ չի բերում, ոչ ժողովրդավարություն, ոչ պետականություն, ոչ արդարություն կամ արժանապատվություն:

 

ԽՍՀՄ-ը ամենալավ զինված պետություններից էր, ամենահզոր պոտենցիալով:

Սակայն անգամ այդ հզորությունն ու զինվածությունը չպաշտպանեցին ներքին հոգեբարոյական նեխածությունից, որով տառապում էր բարձրագույն վերնախավը:

 

Իսկ այդ նեախածության բորբոսը տարածում էր բարձրագույն մտավորականությունն իր անչափահասի տրամաբանությամբ, տկարամտությամբ ու կույր «ազատասիրությամբ»:

 

Այնպես որ ամենատխուր փաստը հայկական իրականության մեջ իմաստություն հասկացության մեռածությունն է:

 

Աեմն ինչի մասին խոսքը կարող է գնալ, ամեն տեսակի խառը-խշտիկ երազանքներ ու իղձեր, ցանկություններ ու պատճառաբանություն կարող է հանդիպես այստեղ, բացի իմաստություն բառից ու իմաստի որոնումից:

 

Այդ որոնումների որակն է բերում թե ժողովրդավարության լավագույն տեսակի իրականացմանը, թե պետության հզորությանն ու արդարության, արժանապատվության պաշտպանմանը:

 

Իմաստություն բառից վախեցող անձինք ոչ մի էական դրական արդյունքի չեն կարող հասնել ոչ մի բնագավառում:

 

Նրանց բոլոր խոսքերն էլ, ջանքերն էլ, դառնալու են իրենց հակառակորդի պլանների իրականցմանը ծառայող գործոններ:

 

Ով ավելի լավ է գիտակցում իր գործունեության իմաստը, ով ավելի իմաստուն գաղափարախոսություն ունի, նա էլ ստանում է արդյունքները:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ