Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Շուշիի շրջակայքում տեղի ունեցածը ապացուցեց, որ Ադրբեջանը ունի մեկ նպատակ` ինչպես միջնադարյան մի սուլթանանտ, ճորտացնել արցախահայությանը. ԱՀ ԱԺ պատգամավոր

Հանդիպում
Ադրբեջանական կողմը վերջին օրերին ավելի է ակտիվացրել գործողությունները, որոնցով խոչընդոտում է քաղաքացիների՝ Արցախ մուտք գործելը։ Ինչի՞ հետևանք է սա, ու կոնկրետ Արցախի իշխանությունն ի՞նչ է անում այս իրավիճակը շտկելու համար, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանից, ով փաստեց.
-Իսկապես վերջին դեպքը, որը տեղի ունեցավ Շուշի քաղաքի շրջակայքում Հայաստանից Արցախ վերադարձող մեր քաղաքացիների հետ, ովքեր վերադառնում էին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, իրենց իսկ զինվորական մեքենաներով, ցույց տվեց այն, որ ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը մեկ միլիմետրի շեղում չունի դեպի բարիդրացիական հարաբերություններ, և սին հույսեր փայփայելը կարող է մեզ համար ճակատագրական լինել։ Ուղղակի այդ պետության քաղաքական իշխանությունները ունեն մեկ նպատակ, ինչպես միջնադարյան մի սուլթանանտ, ճորտացնել արցախահայությանը և իրենց ներքին վախերին բավարարում տալ։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ