Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ե­ղեգ­նա­ձոր հա­մայն­քի Մա­լիշ­կա գյու­ղում մի 47-ամյա կին անձ­րեւ­ա­նո­ցը նե­տել է կա­պի­տու­լյան­տի վրա: Ի­րա­վա­պաշտ­պան ՌՈՒ­ԲԵՆ ՄԵ­ԼԻ­ՔՅԱ­ՆԸ զար­ման­քով ար­ձա­նագ­րում է. «Ինչի՞ հա­մար են ձեր­բա­կա­լել որ­պես բո­ղո­քի նշան՝ գե­րա­գույն դա­վա­ճա­նի վրա անձ­րեւ­ա­նոց նե­տած բեր­ձոր­ցի կնո­ջը: Ո՞րն է այս­տեղ հան­ցան­քը: Եր­կա­կի ստան­դարտ­նե­րի «դո­զան» ար­դեն զզվանք է ա­ռա­ջաց­նում: Պարզ­վեց՝ մին­չեւ 5 տար­վա հոդ­ված են «կա­րում»: Աբ­սուրդ…»: Ա­հա այդ­պես` հայ­րե­նազր­կել են, ու­նեզր­կել են, հի­մա էլ ա­զա­տազր­կում են: Ա­հա՛ այդ­պի­սին է թուր­քի շա­հը սպա­սար­կող օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի ի­րա­կան դեմ­քը: Ա­հա՛ ի­րա­վա­պահ կո­չե­ցյալ­նե­րի կազ­մած տեքս­տը. «Վեր­ջինս, չեն­թարկ­վե­լով ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յող­նե­րի կող­մից բազ­միցս ներ­կա­յաց­ված օ­րի­նա­կան պա­հանջ­նե­րին եւ ան­տե­սե­լով վեր­ջին­նե­րիս հոր­դոր­նե­րը, ժա­մը 14:40-ի սահ­ման­նե­րում Մա­լիշ­կա բնա­կա­վայ­րի ա­ռանձ­նատ­նե­րից մե­կի բա­կում, ՀՀ վար­չա­պե­տի օ­րի­նա­կան ծա­ռա­յո­ղա­կան գոր­ծու­նե­ու­թյա­նը մի­ջամ­տե­լու նպա­տա­կով, փոր­ձել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի նկատ­մամբ բռնու­թյուն գոր­ծադ­րել, այն է՝ իր մոտ գտնվող անձ­րեւ­ա­նո­ցը դի­տա­վո­րու­թյամբ նե­տել է ՀՀ վար­չա­պե­տի ուղ­ղու­թյամբ»: Զար­մա­նա­լի է, դեպ­քը որ­պես ա­ռա­վե­լա­գույնս ծանր հան­ցանք ներ­կա­յաց­նող  քննիչ­նե­րի  ե­րե­խա­նե­րը հե­տո ինչ­պե՞ս պետք է ա­սեն, թե` հայ­րի­կը աշ­խա­տան­քի է գնում:

Իսկ տխրահռ­չակ Ա­ԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԸ իր ֆեյս­բու­քյան պա­տին հրճվան­քով դրել է հեր­թա­կան լու­րը հեր­թա­կան լրագ­րո­ղի նկատ­մամբ հեր­թա­կան դա­տա­կան «հաղ­թա­նա­կի» մա­սին: Դե, նրա բո­լոր «հաղ­թա­նակ­նե­րը» մո­տա­վո­րա­պես նույն զար­մա­նա­լի մե­թո­դա­բա­նու­թյամբ են, ինչ նրա «հաղ­թա­նա­կը»՝ ի­րեն դա­վա­ճան ան­վա­նած հայ­րե­նա­դար­ձի հան­դեպ: Հի­շեց­նենք` մի քա­նի թիկ­նա­պահ­նե­րով ան­շար­ժաց­րել է­ին, որ Ա­լե­նը մո­տե­նա եւ «հաղ­թի»: Իսկ այս ան­գամ նա հրճվել էլ գրպա­նա­յին դա­տա­րան­նե­րի վճռով` ընդ­դեմ լրագ­րող Ա­ՆԻ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԻ: Ինչ­պես նշում է լրագ­րո­ղը` պատ­մու­թյան ա­կունք­նե­րը գա­լիս են դեռ 2021-ից. «Ալեն Սի­մո­նյա­նը ճե­պազ­րույց էր ու­նե­ցել լրագ­րող­նե­րի հետ, ին­չը բա­վա­կա­նին լար­ված էր ան­ցել հատ­կա­պես ինձ հետ: Այս ճե­պազ­րույ­ցից հե­տո ֆեյ­քա­յին ար­շավ էր սկսել իմ դեմ, ո­րոշ օգ­տա­տե­րեր տա­րա­ծել է­ին իմ ու իմ ան­չա­փա­հաս որ­դու լու­սան­կար­նե­րը, ես ֆեյ­քա­յին հար­ձա­կու­մը կա­պել է­ի Ա­լեն Սի­մո­նյա­նի հետ ու իմ հրա­պա­րա­կա­յին հար­ցազ­րույց­նե­րում հայտ­նել, որ ներ­քին հա­մոզ­մունք ու­նեմ՝ այդ ա­մե­նը կազ­մա­կերպ­վել է Ա­լեն Սի­մո­նյա­նի կող­մից»: Լրագ­րո­ղը շեշ­տում է. «Վստահ եմ՝ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ա­պա­ցույց­նե­րը մի րո­պե­ում ի­րա­վա­պահ­նե­րը կգտնեն, դա­տա­րան­ներն էլ հաշ­վի կառ­նեն ներ­քին հա­մոզ­մունք՝ կար­ծիք ար­տա­հայ­տե­լու ի­րա­վուն­քը»:

Հայ­կոմ­կու­սի եր­ջան­կա­հի­շա­տակ ղե­կա­վար Ռու­բեն Թով­մա­սյա­նի որ­դին էլ` ԱՐ­ԹՈՒՐ ԹՈՎ­ՄԱ­ՍՅԱ­ՆԸ, ար­ձա­նագ­րում է այն զար­մա­նա­լի ե­րեւ­ույ­թը, որ այ­սօր թուրքն ինչ ու­զի՝ ա­նում է մեր տա­րած­քում. «Թուր­քը հա­սավ Սի­սի­ա­նի Բնու­նիս հա­մայնք, իսկ Սեր­ժի վախտ Հա­յաս­տա­նը հա­մար­վում էր աշ­խար­հի ա­մե­նա­անվ­տանգ երկր­նե­րից մե­կը, ի դեպ, ո՞վ է ա­սել, որ Ե­րեւ­ա­նում թուրք չկա... Ե­րե­կո­յան ե­կեք մի 2-3 ժամ Պուշ­կի­նի փո­ղո­ցով քայ­լեք, ինչ ազ­գի, ջու­ռի մարդ ա­սեք կտես­նեք, ձեզ ա­մե­նա­շա­տը կթվա, որ դուք Պա­կիս­տա­նի Ֆեյ­սա­լա­բադ քա­ղա­քում եք... Ա­պա­գան հա­սավ Սի­սի­ան: Մի շա­բաթ ա­ռաջ էր չէ՞, որ ամ­բողջ Սի­սի­ա­նը «ապա­գա կա» գո­ռա­լով,  ընտ­րեց ՔՊ-ին, ե­կավ, վա­յե­լեք, ձեր ընտ­րածն է...»: Ա­յո՛, զար­ման­քով պետք է նշենք, որ մար­դիկ նույ­նիսկ ինք­նա­պահ­պան­ման բնազդն են կորց­րել: Բնու­նիս հաս­նե­լու հա­մար թուր­քը կտրեց 20 կմ, մին­չեւ Ե­րեւ­ան էլ Սյու­նի­քից 200 կի­լո­մետ­րի կար­գի է, իսկ Ե­րաս­խից` ըն­դա­մե­նը 60 կմ: Ե­թե ո­մանց թվում է, որ շատ է, ա­պա թող դի­մեն Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­սած «ուրիշ մաս­նա­գե­տին»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ