Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Մոսկվա՞, Բրյուսե՞լ, թե` Վաշինգտոն. Ալիեւն ու Նիկոլը դեռ կողմնորոշվում են

Միջազգային

Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ՀԱՊԿ-ի (ավե­լի կոնկ­րետ՝ ռու­սա­կան) դի­տորդ­նե՞րն են լի­նե­լու, թե՞ «եվրաշ­պի­ոն­նե­րը» կմնան: Ա­վե­լի կոնկ­րետ՝ վերջ­նա­կան ար­դյուն­քում ի՞նչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րում կտե­ղա­վոր­վի Նի­կո­լը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=252946&l=am): Այս կար­գի հար­ցե­րը շա­րու­նա­կում են պար­բե­րա­բար հրա­պա­րա­կա­յին օ­րա­կար­գում հայտն­վել եւ «անհե­տա­նալ»: Բայց նա­եւ զգաց­վում է, որ կան գե­րակ­տիվ կու­լո­ւա­րա­յին գոր­ծըն­թաց­ներ: Ա­վե­լին, որ վերջ­նա­կան լու­ծում­ներն ա­ռա­վել քան մոտ են:

Թե­եւ դեռ պաշ­տո­նա­կան ո­չինչ չկա, սա­կայն նա­եւ զգաց­վում է, որ Ա­լի­եւ-Փա­շի­նյան հեր­թա­կան հան­դի­պու­մը եւս շատ մոտ է: Ու, ըստ ա­մե­նայ­նի, այս պա­հին հիմ­նա­կան «կռվախն­ձո­րը» ոչ թե այդ հան­դիպ­ման բո­վան­դա­կու­թյունն է, այլ վայ­րը՝ կլի­նի այն Ա­րեւ­մուտ­քո՞ւմ, թե՝ Ռու­սաս­տա­նում:

Ա­լի­ե­ւը նա­խօ­րե­ին, Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Կա­սիմ-Ժո­մարտ Տո­կա­ե­ւի հետ հան­դի­պու­մից հե­տո կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սում դժգո­հում էր, թե՝ Հա­յաս­տա­նի հետ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի շուրջ աշ­խա­տանք­նե­րը այն­քան էլ հարթ չեն ըն­թա­նում: Սա­կայն նա իր այդ հայ­տա­րա­րու­թյամբ շատ կա­րե­ւոր մեկ միտք հնչեց­րեց. «Հենց Ադր­բե­ջանն ա­ռա­ջար­կեց սկսել աշ­խա­տան­քը խա­ղաղ պայ­մա­նագ­րի վրա, ո­րը գործ­նա­կան փու­լում է, այն ար­դեն սկսվել է, բայց այն այն­քան հարթ չի ըն­թա­նում, որ­քան մենք կցան­կա­նա­յինք»:

Սրա­նով Ա­լի­ե­ւը հաս­տա­տեց գլխա­վո­րը՝ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ, որ­քան էլ որ դրանք քիչ տե­սա­նե­լի են, կան, եւ դրանք «գործ­նա­կան» ըն­թաց­քի մեջ են: Ին­չո՞ւ նա այդ մա­սին խո­սեց Ղա­զախս­տա­նում, դա եւս կա­րե­լի է կռա­հել: Ե­թե օ­րա­կար­գում է մնում հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին ՀԱՊԿ ու­ժե­րի տե­ղա­կայ­ման թե­ման, ա­պա դա նշա­նա­կում է, որ լի­նե­լով Ա­րեւ­մուտ­քի կամ Ռու­սաս­տա­նի ուղ­ղու­թյամբ վերջ­նա­կան տե­ղա­կայ­ման եր­կընտ­րան­քի ա­ռաջ, Նի­կո­լը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ա­մեն պահ կա­րող է ընտ­րել ռու­սա­կան տար­բե­րա­կը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի տե­ղա­կայ­մա­նը հա­մա­ձայ­նու­թյուն տա­լու տես­քով: Ա­վե­լի կոնկ­րետ, դա­տե­լով մեր տա­րա­ծաշր­ջա­նի ներ­կա­յիս հայտ­նի զար­գա­ցում­նե­րից, ո­րոնք հիմ­նա­կա­նում ար­տա­հայտ­վում են ԱՄՆ-Իսրա­յե­լի դիր­քե­րի թու­լաց­ման եւ ՌԴ-Չի­նաս­տան-Իրա­նի դիր­քե­րի ամ­րաց­ման տես­քով, գնա­լով մե­ծա­նում է այն բա­նի հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Նի­կո­լը պար­զա­պես չի կա­րո­ղա­նա եր­կար ձգել ՀԱՊԿ-ի տե­ղա­կայ­ման ար­գե­լա­փա­կու­մը:  Ա­վե­լին, Հա­յաս­տա­նում ՌԴ դես­պան Կո­պիր­կի­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը՝ կապ­ված ՀԱՊԿ-ի հետ, նա­եւ նման­վում է ՌԴ-ից ե­կած հարց­ման՝ վեր­ջա­պես ո­րո­շեք ինչ եք ա­նում:

Մի­եւ­նույն ժա­մա­նակ վեր­ջերս Նի­կո­լը ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյամբ հստակ տե­ղա­կայ­վե­լու տար­բե­րակ ու­ներ: Հի­շեց­նենք, Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­վեց, որ­պես Եվ­րո­պա­յում ծրագր­ված ՆԱ­ՏՕ-ական մեծ եւ ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան զո­րա­վար­ժանք­նե­րի մաս­նա­կից, սա­կայն շատ չան­ցած հա­նե­ցին ցու­ցա­կից: Եվ ա­սել, թե Պեն­տա­գո­նում ինչ-որ մե­կը մե­խա­նի­կա­կան սխալ էր թույլ տվել՝ Հա­յաս­տա­նի ա­նու­նը մաս­նա­կից­նե­րի ցան­կում նե­րա­ռե­լով, հե­տո պար­զե­ցին եւ հա­նե­ցին, մի­ամ­տու­թյուն կլի­ներ: Շատ ա­վե­լի նման էր, որ նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյուն կար, սա­կայն մաս­նա­կից­նե­րի ցու­ցա­կի հրա­պա­րակ­մա­նը հա­ջոր­դած մի շարք ազ­դակ­ներ, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նից, Ի­րա­նից ու, չբա­ցա­ռենք, Չի­նաս­տա­նից, թե հաս­կա­նո՞ւմ եք ինչ եք ա­նում, կա­րող էր Նի­կո­լին նա­հան­ջի դրդել: Իսկ այդ դեպ­քում Ա­րեւ­մուտ­քը հա­զիվ թե նրա «գլու­խը շո­յի»:

Վեր­ջին հաշ­վով, Նի­կո­լի, ա­սենք նա­եւ Ա­լի­ե­ւի հա­մար հստա­կո­րեն դե­պի Ա­րեւ­մուտք շրջվե­լը մեկ պարզ հար­ցից է կախ­ված՝ կհա­մար­ձակ­վի՞ Իս­րա­յե­լը բախ­ման մեջ մտնել Ի­րա­նի հետ, եւ ԱՄՆ-ն կնե­րառ­վի՞ այդ պա­տե­րազ­մի մեջ: Ե­թե չկա նման ե­րաշ­խիք, իսկ Ի­րա­նը ակն­հայ­տո­րեն ու­նե­նա­լով նա­եւ ռու­սա­կան «դաբ­րոն», սպառ­նում է Սյու­նի­քում հար­ձակ­ման դեպ­քում սե­փա­կան զոր­քով մի­ջամ­տել՝ ան­գամ Նի­կո­լին չհարց­նե­լով, ա­պա Ա­րեւ­մու­տքի խա­ղը մին­չեւ վերջ ա­ռաջ տա­նելն ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ Ա­լի­ե­ւի հա­մար ծայ­րա­հեղ վտան­գա­վոր կլի­նի: Մինչ­դեռ այս պա­հին գնա­լով նվա­զում են նա­խան­շան­նե­րը, որ Իս­րա­յե­լը կփոր­ձի պա­տե­րազմ սկսել, ընդ ո­րում, դրա հա­վա­նա­կա­նու­թյան «պա­տու­հա­նը» գնա­լով մի­այն փակ­վում է: Եվ այս ի­րա­վի­ճա­կում, երբ Նի­կո­լը վերսկ­սել է է­մի­սար­ներ գոր­ծու­ղել Ի­րան, այն էլ՝ բրի­տա­նա­կան MI-6-ի այ­ցե­լու ՀՀ ԱԽՔ-ի տես­քով, սա կա­րող է Ա­լի­ե­ւի հա­մար մե­սի­ջի տեսք ստա­նալ, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կայ­ման հա­վա­նա­կա­նու­թյունն ի­րոք մե­ծա­նում է:

Այ­սինքն, ու­նի՞ Ա­լի­ե­ւը ե­րաշ­խիք, որ Նի­կոլն այդ ուղ­ղու­թյամբ չի գնա: Հաշ­վի առ­նե­լով ՀԱՊԿ ան­դամ Ղա­զախս­տան մեկ­նե­լը, են­թադ­րե­լի է, որ նման ե­րաշ­խիք նա չու­նի եւ հի­մա փոր­ձում է ղա­զախ­նե­րի հետ այլ լու­ծում­ներ գտնել: Բայց հա­զիվ թե կա­րո­ղա­նա հաս­նել ա­ռա­քե­լու­թյան մեկ­նու­մը չե­ղար­կե­լուն, քա­նի որ, ե­թե Մոսկ­վան քա­նիցս հայ­տա­րա­րում է, որ ՀԱՊԿ-ը կա­րող է մեկ­նել  ցան­կա­ցած պա­հի, ա­պա սա են­թադ­րում է, որ ներ­քին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­ր կան: Այ­սինքն, ե­թե ան­գամ ՀԱՊԿ մնա­ցած ան­դամ­նե­րը հետ քաշ­վեն, դա կլի­նի ռուս­նե­րի մի­ջո­ցով:

Այս ի­րա­վի­ճա­կում որ­տե՞ղ կհա­մա­ձայն­վեն հան­դի­պել Ա­լի­եւն ու Նի­կո­լը, Բրյու­սե­լո՞ւմ, թե՝ Մոսկ­վա­յում: Թե­րեւս, դեռ մի փոքր եւս կփոր­ձեն խա­ղը եր­կա­րաց­նել: Այս օ­րե­րին գլո­բալ հար­թակ­նե­րում հիմ­նա­կան խո­սակ­ցու­թյան թե­մա է դար­ձել Ուկ­րա­ի­նա­յի մո­տա­կա հա­կա­հար­ձակ­ման խո­սակ­ցու­թյուն­նե­րը, եւ ակն­հայտ է, որ բո­լո­րը հենց դրան են սպա­սում: Ի՞նչ հա­ջո­ղու­թյամբ, եւ նույ­նիսկ կլի­նի՞ այդ հա­կա­հար­ձա­կու­մը: Այս հար­ցե­րից է դար­ձել կախ­ված ՌԴ-Արեւ­մուտք հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ու­ժային բա­լան­սի ֆիք­սու­մը, թե ո­րին ինչ դեր է բա­ժին հաս­նե­լու, եւ դրա լու­ծու­մը, թե­րեւս, շա­բաթ­նե­րի հարց է: Դրա­նից հե­տո ար­դեն Ա­լի­եւն ու Նի­կո­լը եւս շատ ա­վե­լի հստակ կկողմ­նո­րոշ­վեն:

Չնայած, Զախարովայի երեկվա հայտարարությունը, թե` ««Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը՝ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը մեր տարածքում անցկացնելու վերաբերյալ», ցցուն ակնարկ է մեր ավելի վաղ հայտնած վարկածի օգտին, որ այս պահին առաջնայինը Մոկվայի տարբերակն է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ