Համ կապիտուլյանտը, համ կեղծ «սպա»-ն համ էլ նմանատիպ տեսակի ուտիլները թող լավ հիշեն, որ Հայկական Բանակը միշտ հաղթել է մինչ ձեր աթոռազավթում. Միքայել Գրիգորյան
Զարկերակ
Դավաճան սրիկան ԱԺ ամբիոնից նոր հոխորտանքներ է արտաբել և կասկածի տակ առել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի Գերագույն Գլխավոր Հրամանատարության տակ գտվող բանակի մարտունակությունը:
Նիքոլը այլևս չի զարմացնում իր անհասկանալի պահվածքով, նա ցանկացած բարդ և պատասխանատվության բարձր զգացում պահանջող իրավիճակներում անպայման հիշատակում է Նախագահ Սարգսյանին, քանի-որ այդ իրավիճակները շտկելու և խնդիրները լուծելը շատ ավելի բարդ է, քան թեման շեղելը, այլոց մեղադրելը և իհարկե ջայլամի քաղաքականություն վարելը:
Կապիտուլյանտը հիմնվելով ինչ-որ «լեվի» սպայի պատմածի վրա փորձում է կասկածի տակ առնել մեր՝ Հայկական Բանակի մարտունակությունը և դա անում է ԱԺ ամբիոնից:
Համ կապիտուլյանտը, համ կեղծ «սպա»-ն համ էլ նմանատիպ տեսակի ուտիլները թող լավ հիշեն, որ Հայկական Բանակը հաղթել է թշնամուն Առաջին պատերազմում, հաղթել է Քառօրյա պատերազմում և միշտ հաղթել է մինչ ձեր աթոռազավթումը և հայատյաց քաղաքականության իրացումը: Դավաճանի շուրթերից նմանատիպ զառանցանքները խոսում են այն մասին, որ իրավիճակն այս խունտան առհասարակ չի տիրապետում և իրավիճակի կարգավորումն առաջիկայում տեսանելի չի: