Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան

Զարկերակ
Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում: Ակնհայտ է, որ իրավիճակը սադրել ու մարտական գործողություն են սկսել ադրբեջանցիները, որը դադարեցրել են մեր ԶՈւ արձակած կրակի ճնշման ներքո:
Իսկ որտեղի՞ց(ո՞ւմ կողմից և հրահանգով) է եղել առաջին դիպուկահար կրակոցը: Արտատարածաշրջանային ո՞ր կենտրոնն է ցանկացել օգտագործել Ադրբեջանին և կողմերին տանել նոր պատերազմի, որն անշուշտ ընդլայնվելու և ներքաշելու էր ամբողջ տարածաշրջանը: Եվ ո՞ր կենտրոնի միջամտության արդյունքում է դադարեցվել դիրքային մարտերը:
Տարածաշրջանային զարգացումների հակիրճ վերլուծությունից Հասկանալի է լինում, թե ու՞մ է ձեռնտու նոր լայնածաված պատերազմն ու նոր ճակատի բացումը: Սա էլ Նիկոլի դավադիր քաղաքականության հերթական հետևանքները: Սրա մասին ենք անընդհատ բարձրաձայնում: Սա է նշանակում նոր էսկալացիայի վտանգ:
Նիկոլի իշխանությունը պահելը մեր ժողովրդի վրա արյուն ու մահեր է արժենում: Նիկոլի շնորհիվ, մենք անընդհատ պատերազմների ու կորուստների ցիկլի մեջ ենք մտնել, որն իրականացվում է բացառապես ուրիշների շահերից ելնելով:
Հ.Գ.
Շատ փակագծեր չբացեմ, որովհետև Նիկոլի ընտրազանգվածը միևնույն է չի հասկանալու: Շարունակ կրկնելու է «նախկիններն են մեղավոր» ապուշ թեզը և քայլ առ քայլ կործանելու է երկիրը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ