Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքը կստեղծվի՞

Միջազգային

Կգնա՞ Հեյ­դա­րո­վի­չը Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի հետ կապ­ված հար­ցե­րը մի­մյ­ան­ցից տա­րան­ջատ­ված լու­ծե­լու ռու­սա­կան ուղ­ղու­թյամբ մին­չեւ վերջ, թե՝ ոչ (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=253235&l=am): Կամ Նի­կո­լը կգնա՞ նո­յեմ­բե­րի 9-ի նա­խա­տես­վա­ծով կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­մա­նը, թե՝ ոչ: Այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, ի­հար­կե, կախ­ված են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից: Այս պա­հին ըն­դա­մե­նը նշում ենք, որ ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը հենց այդ տրա­մա­բա­նու­թյան մեջ են:

Այս ֆո­նին, կա­րե­լի է նա­եւ նկա­տել ա­րեւմ­տյան է­մի­սար­նե­րի ակ­տի­վա­ցու­մը:  Ե­ԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ Բո­ւյար Օս­մա­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցը, ա­մե­րի­կյան եւ ֆրան­սի­ա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի «հու­զիչ» գրա­ռում­նե­րը Տեղ գյու­ղի բախ­ման հետ կապ­ված, ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի եվ­րո­պա­կան եւ եվ­րա­սի­ա­կան հար­ցե­րով տե­ղա­կա­լի պաշ­տո­նա­կա­տար Դե­րեք Հո­գա­նի կա­պի դուրս գա­լը Միր­զո­յան Ա­րո­յի հետ. սրանք մի­այն վեր­ջին մեկ-երկու օր­վա ըն­թաց­քում այդ ակ­տի­վաց­ման մա­սին վկա­յող փաս­տե­րի փոքր մասն են:

Սա­կայն այս ա­մե­նին զու­գա­հեռ, նկատ­վե­ցին նա­եւ դե­տալ­ներ, ո­րոնք բա­վա­կա­նին սահ­մա­նա­փա­կում են Նի­կո­լի մա­նեւ­րա­կա­նու­թյու­նը՝ ա­րեւմ­տյան խա­ղե­րի հետ կապ­ված: Նույն Տեղ գյու­ղի հետ կապ­ված՝ ցայ­տուն փաստ էր դի­տորդ­նե­րի ան­վան տակ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին գտնվող «եվրաշ­պի­ոն­նե­րի» փաս­տա­ցի ան­գոր­ծու­նե­ու­թյու­նը: Ու սա այն դեպ­քում, երբ ռու­սա­կան կող­մը չհա­պա­ղեց ֆիք­սել, որ այս ան­գամ էլ հրա­դա­դարն իր մի­ջամ­տու­թյամբ է ձեռք բեր­վել, ին­չը չհեր­քեց ո՛չ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը եւ ո՛չ էլ՝ Բա­քուն:

Այ­սինքն, ստաց­վում է նման պատ­կեր: Նի­կոլն ա­մեն մի ֆան­տաս­տիկ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ  ար­գե­լա­փա­կում է ՀԱՊԿ-ի մուտ­քը մեր սահ­ման­ներ, ու չնա­յած դրան, ռուս­նե­րը փոր­ձում են բա­խում­նե­րը կա­սեց­նել՝ չու­նե­նա­լով նման ո­րե­ւէ պար­տա­վո­րու­թյուն: Փո­խա­րե­նը թող­նում է, որ «եվրաշ­պի­ոն­նե­րը», ո­րոնք «քոռ կո­պե­կի» օ­գուտ ան­գամ չեն տա­լիս, ա­նար­գել գոր­ծեն մեր սահ­ման­նե­րին: Ու դեռ մի բան էլ՝ եվ­րո­պա­ցի­ների հետ կապ­ված մեկ այլ սկան­դալ ի հայտ ե­կավ: Ու թող զար­մա­նա­լի չթվա, այդ սկան­դա­լը նա­խօ­րե­ին ԱԺ-ում «պայ­թեց­րեց» հենց Միր­զոյան Ա­րա­րա­տը: Նախ, նա ֆիք­սեց, որ ա­զե­րի­ա­կան այս հեր­թա­կան սադ­րան­քի մա­սին տե­ղե­կաց­րել են: Նա­եւ, որ նման մի­ջա­դե­պե­րի մա­սին տե­ղե­կաց­նե­լով եվ­րո­պա­ցի­նե­րին՝ «Հայ­ցում ենք նրանց ան­մի­ջա­պես եւ ա­րագ ար­ձա­գան­քը»: Սա­կայն ան­գամ «հայ­ցե­լուց» հե­տո եվ­րա­դի­տորդ­նե­րը, փաս­տա­ցի, դեպ­քի վայ­րում չեն հայտն­վել: Եվ ա­հա, Միր­զո­յա­նը ա­վե­լաց­րեց. «Իրենք ի­րենց զե­կուց­ման մե­խա­նիզմն ու­նեն, Բրյու­սե­լում ԵՄ ար­տա­քին ծա­ռա­յու­թյանն են զե­կու­ցում ոչ հրա­պա­րա­կա­յին: Մենք ա­ռայժմ տե­ղե­կու­թյուն չու­նենք, թե ինչ­պի­սին է այդ զե­կույ­ցը»: Այ­սինքն, ոչ մի­այն մի­ջա­դե­պե­րի վայր գա­լու, այլ նա­եւ մեր իսկ սահ­ման­նե­րին տե­սած-ֆիք­սա­ծը հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րին  ներ­կա­յաց­նե­լու ո­րե­ւէ պար­տա­վո­րու­թյուն չու­նեն: Այն դեպ­քում, երբ օ­րերս հենց նույն եվ­րո­պա­ցի­նե­րը խոս­տո­վա­նե­ցին, որ ի­րենց տվյալ­նե­րով «կիս­վում են Ադր­բե­ջա­նի հետ»:

Այ­սինքն, հի­մա Նի­կո­լը պետք է ճգնի, որ բա­ցատ­րի. այդ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ սույն եվ­րո­պա­ցի­նե­րին  հա­յաս­տա­նյան սահ­ման­նե­րը, այդ թվում՝ ռու­սա­կան եւ ի­րա­նա­կան ու­ժե­րին լրտե­սե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը տրվել են, իսկ սրանք ան­գամ խո­շոր մի­ջա­դե­պե­րի վայ­րը հաս­նե­լու, հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյու­նն­երին տվյալ­ներ տրա­մադ­րե­լու ո­րե­ւէ պար­տա­վո­րու­թյուն չու­նեն եւ չեն ա­նում, փո­խա­րե­նը, կրկնենք, տվյալ­ներ տա­լով թշնա­մուն: Ու­րեմն, ին­չո՞ւ են նման պայ­ման­նե­րով սույն «եվրաշ­պի­ոն­նե­րին» ար­տո­նել՝ քեֆ­նե­րը տվա­ծի պես շրջա­գա­յել սահ­ման­նե­րին, Հա­յաս­տա­նի այդ ո՞ր օ­գու­տի հա­մար: Պետք է վեր­ջա­պես տա նա­եւ հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն, թե երբ ռուս­ներն են կանգ­նեց­նում սահ­մա­նա­յին սրա­ցում­նե­րը, ին­չո՞ւ այդ­պես էլ ՀԱՊԿ-ին մեր սահ­ման­նե­րը դուրս գա­լու հնա­րա­վո­րու­թյուն չեն տա­լիս:

Ընդ ո­րում, Նի­կո­լի խնդիրն այն չէ, որ պետք է այդ մա­սին բա­ցատ­րու­թյուն տա հա­յաս­տա­նյան գեր­պա­սիվ մաս­սա­նե­րին: Այդ հար­ցե­րը, բնա­կա­նա­բար, կու­լո­ւա­րա­յին քննար­կում­նե­րում մեկ ան­գամ չէ, որ նրա ա­ռաջ դրել են նա­եւ ռուս­նե­րը: Եվ երբ գնա­լով սեղմ­վում են հեր­թա­կան պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը մո­գո­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, դա ար­դեն Նի­կո­լի հա­մար լուրջ խնդրի է վե­րած­վում: Ա­ռա­վել եւս, որ նրան պաշ­տո­նա­պես Ռու­սաս­տան-Հա­յաս­տան-Իրան ա­ռանցք ստեղ­ծե­լու ա­ռա­ջարկ է ներ­կա­յաց­վում: Այդ թվում՝ նա­խօ­րե­ին ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Անդ­րեյ Ռու­դեն­կոն հա­յաս­տա­նյան այ­ցի շրջա­նակ­նե­րում նման քննար­կում ու­նե­ցավ Միր­զո­յա­նի հետ: Եվ այն, որ ԱԳՆ-ն նախ պաշ­տո­նա­պես տե­ղե­կաց­րեց, որ քննար­կել են նա­եւ այդ՝ «Իրա­նի հետ կող­մե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան» թե­ման, գա­լիս է ակ­նար­կե­լու, որ ռուս-իրա­նա­կան ուղ­ղու­թյու­նը շրջան­ցե­լու տար­բե­րակ­նե­րը Նի­կո­լի մոտ սեղմ­վում են: Հա­կա­ռակ դեպ­քում պետք է բա­ցատ­րի, թե Հա­յաս­տա­նի անվ­տան­գա­յին հա­մա­կար­գն է­ա­կա­նո­րեն բարձ­րաց­նե­լու ու­նակ այդ ուղ­ղու­թյու­նից ին­չո՞ւ է շեղ­վում: Ընդ ո­րում՝ այն դեպ­քում, երբ «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» տես­լա­կա­նը վե­րած­վեց մի­այն Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ «եվրաշ­պի­ոն­ներ» ու­ղար­կե­լուն:

Այ­սինքն, դեռ որ­քա՞ն կպահ­պան­վի ՀԱՊԿ-ին Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ չթող­նե­լու Նի­կո­լի ռե­սուր­սը: Կար­ծես թե ար­դեն սպառ­վե­լուն մոտ է: Իսկ դա նա­եւ Ա­լի­ե­ւի հա­մար է ա­հա­զանգ. այն պա­հին, երբ Նի­կոլն այ­լեւս չկա­րո­ղա­նա ար­գե­լա­կել ՀԱՊԿ-ի մուտ­քը հա­յաս­տա­նյան սահ­ման­ներ, Ա­լի­ե­ւը ստիպ­ված է լի­նե­լու զսպել ներ­կա գե­րա­խոր­ժա­կը՝ հույ­սը դնե­լով մի­այն բա­նակ­ցու­թյուն­նե­րի վրա:

Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նա­եւ այն հզոր ճնշում­նե­րը, ո­րոնք գա­լիս են Ի­րա­նից, եւ ո­րոնք այդ­քան ցցուն դար­ձան նա­եւ Տեղ գյու­ղի մի­ջա­դե­պի ժա­մա­նակ: Հի­շեց­նենք, Ի­րա­նը չհա­պա­ղեց բարձր մար­տա­կան պատ­րաս­տու­թյան բե­րել բա­նա­կը, մի­ա­ժա­մա­նակ սահ­ման­նե­րը վերց­նե­լով ա­վի­ա­ցի­ոն վե­րահս­կո­ղու­թյան տակ: Եվ ե­թե ըն­դու­նենք այն վար­կա­ծը, որ Տե­ղի մի­ջա­դեպն Ա­լի­ե­ւը հրահ­րեց նա­եւ Ի­րա­նի ռե­ակ­ցի­ան ստու­գե­լու հա­մար, ա­պա նման ար­դյուն­քը պետք է որ նրա վրա իր ազ­դե­ցու­թյու­նը թող­ներ: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով Ռու­սաս­տան-Հա­յաս­տան-Իրան ա­ռանց­քի ձե­ւա­վոր­ման ռե­ալ հե­ռան­կար­նե­րը (Նի­կո­լը կա­մե­նա, թե՝ ոչ, է­ա­կան չէ), Ա­լի­ե­ւի հա­մար ներ­կա օ­րա­կար­գից շեղ­վե­լը դառ­նում է ծայ­րա­հեղ ռիս­կա­յին:

Կփոխ­վի՞ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակը, ո­րի հա­վա­նա­կա­նու­թյունն այս պա­հին շատ մեծ չէ, այլ հարց է: Իսկ այս­պես, պետք է կա՛մ գնա մեծ պա­տե­րազ­մի, կա՛մ ՌԴ-ի, նա­եւ՝ Ի­րա­նի ա­ռա­ջար­կած ուղ­ղու­թյամբ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ