⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ինչ էր խորհրդանշում եղջյուրավոր կենդանին՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ

Սպորտ

Ստորեւ ներկայացված առաջին նկարում հայկական մուֆլոն է (եղջյուրավոր ընտանիքի վայրի ոչխար), երկրորդում՝ սատանայի խորհրդանիշ։ Հայկական մուֆլոնը ծանրամարտի Եվրոպայի առաջնության խորհրդանիշն է, որն այսօր մեկնարկեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մի տեսակ միստիկ բան է ստացվում։ Միայն թե չասեք, թե իբր հայկական ազնվական էնդեմիկ մուֆլոնն իր համառ բնավորությամբ, դիմացկունությամբ ու վերելքները հաղթահարելու ձգտումով ցույց է տալիս հայի անկոտրում կամքը, բարձունքներ հաղթահարելու անհագ ցանկությունը, որոնցով օժտված են նաեւ մեր ծանրորդները։ Մենք ունենք շատ այլ կենդանիներ, որոնք ուժ խորհրդանշող են, հետեւաբար հարց՝ ինչո՞ւ հենց մուֆլոն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ