⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Առաջնությունը տապալված է․․․

Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը դեռ չսկսված կարելի է տապալված համարել։ Ադրբեջանի հավաքականը հեռանում է Երևանից և չի մասնակցի մրցաշարին։ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունն ու Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել:

«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը ցուցադրաբար այրվեց պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվտանգությունը չի ապահովվել, ուստի ադրբեջանցի մարզիկների մասնակցությունը մրցաշարին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով:Հետևաբար, որոշում է կայացվել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք: Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է հայտարարությունում 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ