⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ուզում եմ մասնակցել 2024 թվականի Օլիմպիական խաղերին ու ոսկե մեդալ նվաճել

Սպորտ

Այսօր, ապրիլի 17-ին, ծննդյան 27-րդ տարեդարձն է նշում Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդ, նպատակասլաց բռնցքամարտիկ, ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ։

Iravunk. com -ին հաջողվեց կապ հաստատել օրվա հոբելյարի հետ ու բացառիկ զրույց ունենալ ։

֊Շնորհավորում ենք, Նարեկ, ծննդյան տարեդարձի առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում ։

֊ Շատ շնորհակալ եմ ։ Ծննդյանս ամենալավ նվերը այն է, որ մեր երկրում խաղաղություն լինի։ Մենք մարզիկներս, երբեք անտարբեր չենք մնում մեր երկրում կատարվող իրադարձությունների հետ։

- Նարեկ, իսկ ի՞նչ ծրագրեր ունես։

-Այժմ պատրաստվում ենք Աշխարհի առաջնությանը։ Վնասվածք ունեի, հիմա արդեն ապաքինվել եմ, որպեսզի կարողանամ լավ հանդես գալ։ Աշխարհի առաջնությունը կլինի մայիսի 1-ից։ Ես մտածում եմ հանդես գալ նաև պրոֆեսիոնալ ռինգերում փորձել ուժերս, սակայն այդ հարցում էական տեղաշարժ դեռևս չկա։ Ուզում եմ մասնակցել 2024 թվականի Օլիմպիական խաղերին ու ոսկե մեդալ նվաճել։

֊ Նարեկ, կարող ես ասել, թե ո՞րն է քո հաջողության գրավականը։

- Տքնաջան պարապմունքները, եթե ուզում ես կյանքում հասնել հաջողության, ուրեմն պիտի տքնաջան պարապես, աշխատես, շատ բաներից զրկես քեզ, որպեսզի արդյունքը լինի ակնհայտ։

֊ Նարեկ, իսկ ինչ խորհուրդ ունես պատանիներին:

- Խորհուրդ կտամ զբաղվել սպորտով, լինել ֆիզիկապես ուժեղ, տոկուն։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ