Արթուր Դալալոյանը և Արթուր Դանիելյանը հրաժարվել են հանուն Հայաստանի հեռանալ Ռուսաստանի հավաքականներից
ՍպորտՌուսաստանի դրոշի ներքո հանդես եկող սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը և գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դանիելյանը մերժել են փոխել մարզական քաղաքացիությունը և միանալ Հայաստանի թիմերին, հայտնում է Metaratings.ru-ն:
Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն հաստատել է, որ Դալալոյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին.
«Դալալոյանը հրաժարվել է տեղափոխվել Հայաստանի հավաքական, դա ճիշտ է։ Այո, նրան առաջարկել են, բայց Արթուրը բավականին հստակ պատասխանել է՝ որտեղ է և ում հետ: Դալալոյանը ճիշտ է վարվել: Նա նորմալ, բարեկիրթ անձնավորություն է, և չէր կարող հենց այնպես տեղափոխվել»,- մարզիչի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk