⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Գոռ Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: 

Պոկում վարժությունում հայ ծանրորդը առաջին տեղը գրավեց 145 կգ արդյունքով և 4 կգ-ով գերազանցեց 2-րդ տեղը գրաված թուրք մարզիկին:

Հրում վարժությունում Գոռն առաջին մոտեցման համար պատվիրել էր ամենաբարձր՝ 170 կգ քաշը: Առաջին մոտեցմամբ Գոռը բարձրացրեց ծանրաձողն ապահովեց չեմպիոնությունը: Արդեն չեմպիոնի կարգավիճակում երկրորդ մոտեցմամբ Սահակյանը բարձրացրեց 175, իսկ երրորդ մոտեցմամը հրաժարվեց մասնակցել ու երկամարտի 320 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Այսպիսով, Սահակյանը նվաճեց նաեւ փոքր ոսկե մեդալներ պոկում եւ հրում վարժություններում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ