ՀՀ ղեկավար համարվող անձը խոսում է թշնամուն տրված և տրվելիք տարածքների մասին, խոսում է առանց որևէ ափսոսանքի. Ան Համբարձումյան
Թավշյա տեռոր
ԱԺ բարձր ամբիոնից ՀՀ ղեկավար համարվող անձը խոսում է թշնամուն տրված և տրվելիք տարածքների մասին, խոսում է առանց որևէ ափսոսանքի։ Հայտարարում է, որ պատրաստ է ևս մեկ նոր կապիտուլյացիա ստորագրելու և որ ինքն է կարողացել այնպես անել, որ սկսվի 2020 թվականի պատերազմը։
Իր ազգադավ գործողություններով աչքի ընկնող այս աղետաբեր անձը չի հերքում, որ իր ղեկավարած երկրում ցանկացած պահի կարող է նոր պատերազմ սկսել։
«Մարդ», ով մինչև այսօր գաղափար չի կարողանում կազմել թե նախկինում բանակցված փաստաթղթերը ինչի մասին են, դեռ շարունակում է ղեկավարել հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի։ Բայց բոլորս պետք է գիտակցենք, որ պետությունն ու նրա ղեկավարը նրա համար են, որ կարողանան ապահովել այդ երկրի ու ժողովրդի շարունակականությունը, մենք պետք է գիտակցենք, որ երկրի ղեկավարը նրա համար է, որ կարողանա նոր նվաճումների ու հաղթանակների տանելու, այլ ոչ թե զիջելու և միայն կործանման տանելու։